Լեհերի մեծ մասը դեմ է փախստականների ընդունմանը
INTERNATIONAL NEWSԼեհաստանի քաղաքացիների մեծ մասը դեմ է երկրի տարածքում փախստականների տեղակայմանը: Այս մասին են վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրության լեհական կենտրոնի (CBOS) անցկացրած հարցման արդյունքները:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, հարցմանը 1.114 մարդ է մասնակցել:
Մերձավոր Արեւելքից եւ Աֆրիկայից ժամանող փախստականներին Եվրոպայում ընդունելուն դեմ է արտահայտվել հարցվածների 51%-ը, կողմ՝ 43%-ը: Մասնագետները վերլուծել են նաեւ համացանցում փախստականների թեմայով արված հրապարակումներն ու մեկնաբանությունները: Պարզվել է, որ դրանց հեղինակների 81%-ը դեմ է փախստականներին ընդունելուն:
Մեկնաբանություններում թշնամանքի հիմնական պատճառն այլ կրոնն ու մշակույթն են: Լեհերը մտավախություն ունեն, որ փախստականները չեն հարգի լեհական աշխարհիկ եւ կրոնական ավանդույթները:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



