«Արսենալի» հավանական մեկնարկային կազմը (ֆոտո)
SPORTDaily Star-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Լեսթերի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 9-րդ տուրի խաղում: Պարբերականը ենթադրում է, որ Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմնա Ունաի Էմերիի գլխավորած թիմի փոխարինողների թվում:
«Արսենալ». Բերնդ Լենո, Հեկտոր Բելերին, Շկոդրան Մուստաֆի, Ռոբ Հոլդինգ, Նաչո Մոնրեալ, Լուկաս Տորեյրա, Գրանիտ Ջակա, Մեսութ Օզիլ, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, Աարոն Ռեմզի, Ալեքսանդր Լյակազեթ։
Հոկտեմբերի 22-ին «Արսենալի» խաղադաշտում կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 23:00-ին: Պրեմյեր լիգայի 8-րդ տուրից հետո «Արսենալը» 18 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Լեսթերը» 12 միավորով 11-րդն է:

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



