ՀՀԿ-ն առավոտյան նիստ է արել եւ հստակեցրել իր դիրքորոշումն Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ
POLITICSՀայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում առավոտյան տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի նիստը:
ՀՀԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստին քննարկվել եւ հաստատվել Հայաստանի Հանրապետական կուսակցության դիրքորոշումը Կառավարության կողմից Ազգային Ժողով ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ, որը պաշտոնապես կհրապարակվի ԱԺ արտահերթ նիստին։
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 11-ին կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում Ընտրական օրենսգրքի փոփոխություններն են: Եթե խորհրդարանը չընդունի այդ օրինագծերի փաթեթը, ապա ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին տեղի կունենան գործող Ընտրական օրենսգրքով:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



