Վահե Գրիգորյանը չընտրվեց ՍԴ դատավորի պաշտոնում
SOCIETYԱզգային ժողովի հերթական նիստում այսօր՝ հոկտեմբերի 23-ին, տեղի ունեցած քվեարկության արդյունքներով իրավաբան Վահե Գրիգորյանը չի ընտրվել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։
Ըստ նախնական տվյալների՝ քիչ առաջ ԱԺ-ում ավարտված քվեարկությանը մասնակցել է ընդամենը 54 պատգամավոր, մինչդեռ ՍԴ անդամի ընտրության համար անհրաժեշտ է 63 կողմ քվե:
Նշենք, որ ԱԺ նիստի համար օրվա ընթացքում գրանցվել է 67 պատգամավոր, սակայն ոչ բոլորն են մասնակցել ՍԴ անդամի քվեարկությանը:
Քվեարկության պաշտոնական տվյալները կհրապարակվեն ԱԺ նիստի ընդմիջումից հետո։
Հիշեցնենք, որ արդեն երրորդ անգամ Ազգային ժողովում ՍԴ անդամի ընտրությունը տապալվում է: Մինչ այդ ՍԴ անդամի պաշտոնում առաջադրվել էր Ելիզավետա Դանիելյանի եւ Էմիլ Բաբայանի թեկնածությունը, որոնք չէին ընտրվել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



