Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Ինչպե՞ս ազատվել գլխացավանք դարձած ցեցից

LIFE

Մենք գիտենք, որ...

Ցեցի թիթեռը ուտում է հագուստը:

Իրականում այդպես չէ:

Հագուստը փչացնողը ոչ թե թիթեռն է, այլ նրա թրթուրը: Ցեցը ցածրակարգ թիթեռների ընտանիքի ընդհանուր անվանումն է։ Հայտնի է դրանց ավելի քան 15 հազար տեսակ։ Հայաստանում տարածված է դրանց ավելի քան 30 տեսակ: Սրանք փոքր կամ միջին չափի (4–25 մմ) թիթեռներ են՝ նուրբ ծոպավոր թևերով։ Թևերի բացվածքը 6–60 մմ է։ Գլուխը ծածկված է երկար մազիկներով։ Առջևի թևերը երկար ու նեղ են, հետևիններն ունեն մազիկներից կազմված լայն ծոպեր։ Հասուն թիթեռները շատ ակտիվ են, ունակ են անցնել փոքր ճեղքերով և թռչել բավականին հեռավորություն՝ մինչև 800 մետր: Էգը մոտավորապես 40–100 ձու է դնում խոնավ վայրում պահպանվող հագուստի ծալքերում: Ձվերի զարգացումը, կախված եղանակային պայմաններից, տևում է 7–37 օր: Ձվից դուրս է գալիս թրթուրը, որը և հանդիսանում է հագուստի փչացնողը: Սրանք սպիտակադեղնավուն են, կիսաթափանցիկ և ունենում են մինչև մեկ միլիմետր երկարություն, արդեն սնված և զարգացած թրթուրը ունենում է մինչև 12 միլիմետր երկարություն, բերանի կառուցվածքը հարմարեցված է սնունդը կծելու և մետաքսյա պատյան հյուսելու համար (հարսնյակ դառնալու ժամանակ): Թրթուրները իրականում չեն ուտում ո՛չ կտորը և ո՛չ էլ բուրդը, նրանք ընդամենը կտորի մեջ կրծելով ուղիներ են բացում, որ հասնեն կտորեղենի մեջ առկա սննդային մնացորդներին՝ ճարպերին և սպիտակուցներին, որոնց միկրոսկոպիկ մնացորդները միշտ էլ առկա են լինում բնական հումքով հագուստեղենի թելիկների վրա: Այս թրթուրներին շատ դժվար է նկատել հագուստի մեջ, ավելի շուտ երևում են նրանց կողմից ստեղծված «ուղիները»: Ցեցը սովորաբար վնասում է բրդյա և բամբակյա հագուստը, մուշտակները, կաշին, գորգերը, կտորները, ալ յուրն ու ձավարեղենը, չիրն ու սունկը: Այն, որ տանը ցեց կա, սովորաբար ուշացումով ենք հայտնաբերում, երբ տեսնում ենք ցեցի թիթեռներն ու արդեն փչացած ապրանքը: Տանը թռչող թիթեռն ուղղակի վկայում է այն մասին, որ տան մի անկյունում ցեցի բույն կա:

Ցեցի դեմ պայքարելու համար քիմիական միջոցներ կան, որոնցից բոլորը չէ, որ արդյունավետ են, իսկ դրանցից մի քանիսը կարող են նույնիսկ թունավոր ու վտանգավոր լինել ալերգիկների համար: Այդ քիմիական նյութերը հաճախ թիթեռներին են սպանում, այլ ոչ թե թրթուրներին, հատկապես, եթե վերջիններս պահարանի մի անկյունում են ապրում: Իսկ ուժեղ ազդեցություն ունեցող քիմիական նյութերը վտանգավոր են հենց 

մարդու առողջության համար, այնպես որ, այն տանը ցանելն այնքան էլ լավ գաղափար չէ: Իսկ ցեցերի դեմ այդ միջոցներով խոհանոցում պայքարելը կտրականապես արգելված է: Իսկ ինչպե՞ս ազատվել ցեցից ժողովրդական մեթոդներով: Նախ` շատ ավելի հեշտ է ցեցի առաջացումը կանխելը: Այնպես որ, հագուստը պահարանում երկար ժամանակով դնելուց առաջ պետք է մաքուր լվանալ: Ցեցը հիմնականում առաջանում է կեղտոտ հագուստի մեջ: Պահարանները պետք է հաճախ օդափոխել, ձմռան հագուստն ու գորգերն էլ հաճախ արևի հանել: Պահարաններում, որտեղ բրդյա հագուստ, տաք սվիտերներ, վերարկուներ ու գլխարկներ եք պահում, կիտրոնի կամ նարնջի չորացրած կեղևներ, նարդոսի սերմերով թանզիֆից պարկեր, օշինդրի, խնկենու ու խորդենու ճյուղեր, արևքույրիկի ծաղիկներ ու տերևներ կամ էվկալիպտի տերևներ դրեք: Կարևոր է ժամանակ առ ժամանակ դրանք թարմացնելն ու նորը դնելը: Ցեցը տանել չի կարողանում նաև սովորական թարմ օճառի հոտը: Տանտիրուհիները սպիտակեղենի արանքում օճառ դնում են ոչ միայն նրա համար, որ տհաճ հոտ չընկնի նրանց մեջ, այլ նաև ցեցից պաշտպանելու համար: Հատկապես արդյունավետ է ելակի օճառը: Եվ վերջում, հիշեք, որ ցեցն ավելի արագ բազմանում է տարվա տաք եղանակին: Լավ է, եթե հագուստն ու մթերքը սառը տեղում պահելու հնարավորություն կա. այդպես դրանք ավելի ապահով կլինեն ցեցից:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance