ԶԼՄ-ները հրապարակել են A321 ինքնաթիռի պայթյունի կազմակերպչի անունը
SOCIETYA321 ինքնաթիռում պայթյունի հավանական կազմակերպիչը Վիլայաթ Սինայ ահաբեկչական խմբավորման ղեկաար Աբու Ուսամա Ալ-Մասրին է: Այս մասին հաղորդում է բրիտանական The Sunday Times թերթը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրներին:
Ինչպես նշում է պարբերականը, Մեծ Բրիտանիայի իշխանությունները հաստատում են այս տեղեկատվությունը: Պաշտոնական Լոնդոնը ծրագրում է նաև օգնել Ռուսաստանին և Եգիպտոսին՝ Ալ-Մասրիին ձերբակալելու կամ լիկվիդացնելու հարցում: Եթե նման քայլ ձեռնարկվի, ապա բրիտանական SAS հատուկ նշանակության ջոկատի մարտիկները հավանաբար կմասնակցեն այդ գործողությանը՝ գրում է պարբերականը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԴԱԻՇ-ի եգիպտական ճյուղը ստանձնել է հոկտեմբերի 31-ին ռուսական ինքնաթիռի վթարի պատասխանատվությունը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



