Երևանում տեղի ունեցած վթարի հետևանքով մոտոցիկլետի վարորդը հոսպիտալացվել է
SOCIETYՀոկտեմբերի 23-ին՝ ժամը 20:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում՝ «Նացիոնալ» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Nissan Qashqai» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Դ. Ս., ծնված 1985 թ.) և «Kawasaki» մակնիշի մոտոցիկլետը (վարորդը՝ Ա. Մ., ծնված 1977 թ.):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, մոտոցիկլետի վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Qashqai» մակնիշի ավտոմեքենան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



