5 ամիս է՝ Շանթ Հարությունյանին խնդրում եմ, որ բանտից դուրս գա. Փաշինյան
SOCIETY5 ամիս է՝ Շանթ Հարությունյանին խնդրում եմ, որ բանտից դուրս գա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24–ին, հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Այսինքն, հիմա «սպեցնազը» պիտի մտնի, հատուկ գործողություն անի, Շանթ Հարությունյանին հանի կալանավայրից ու դուռը փակի, որ չկարողանա մտնել ներս։ Շանթ Հարությունյանին առաջարկել եմ՝ համաներումով, ռեժիմը փոխելով դուրս գա կալանավայրից, սակայն, նա հրաժարվում է։ Հիմա ես ի՞նչ անեմ, զանգեմ դատավորին ասեմ՝ արդարացրո՞ւ։ Դա ենք մենք ուզո՞ւմ։ Ես ասել եմ, որ ոչ մի դատավորի չեմ զանգելու, ոչ մի բան չեմ ասելու»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հորդորեց Շանթ Հարությունյանի փաստաբաններին համապատասխան ընթացակարգով դիմել դատարան։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



