Գյումրիում ոստիկանները կանխել են «Կացին» մականվամբ 35-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը
SOCIETYՇիրակի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ճանապարհային ոստիկանության ծառայողները Գյումրիի Ալեք Մանուկյան փողոցում ծառայութուն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել մի քանի քաղաքացիներ ու տեղեկացրել, որ նշված փողոցի 15 մետր բարձրություն ունեցող կամրջից մի քաղաքացի ինքնասպանություն գործելու նպատակով ցանկանում է իրեն ցած նետել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները օպերատիվորեն հասել են կամրջի մոտ ու կամրջի վտանգավոր եզրագիծն անցած քաղաքացուն կարողանում են անվտանգ դուրս բերել: Քաղաքացուն տեղափոխել են Ոստիկանության Մուշի բաժին։
Աղբյուրի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Գյումրի քաղաքի բնակիչ, «Կացին» մականվամբ 35-ամյա Կարեն Ա.-ն է։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



