Թուրքիայի ափերի մոտ ծովի հատակին 18-րդ դարի ռուսական նավ է հայտնաբերվել (լուսանկարներ)
INTERNATIONAL NEWSԹուրքական Իզմիր նահանգի ափերի մոտ հնագետներն Էգեյան ծովի հատակին հայտնաբերել են 18-րդ դարի ռուսական նավ, գրում է թուրքական arkeolojihaber.net կայքը:
Թուրք հնագետ, Իզմիրի համալսարանի դոցենտ Հարուն Օզդաշը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ նավը ծովի հատակում զբաղեցնում է մոտ 200 ք/մ տարածք:
Հնագետներին հաջողվել է որոշ իրեր բարձրացնել ցամաք. մասնավորապես՝ 65 մ խորությունից ջրի երես է հանվել մեկ թնդանոթ ու հին սպասքի որոշ նմուշներ: Նշվում է, որ նավի ներսում և շրջակայքում դեռ առկա է շուրջ 30 նման իր, այդ թվում՝ մեծ թվով զենքեր:
Գիտնականները ենթադրում են, որ նավը կարող է մասնակցած լինել 1768-1774 թվականների ռուս-թուրքական պատերազմի Չեսմենի ճակատամարտին, որը կայացել է 1770 թ-ի հունիսի 26-ին:

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



