Ընկերուհու հետ «վատ» սեքսից դժգոհ տղան զանգել է 911. Ամենաանհեթեթ պատճառները, ինչի համար ամերիկացիները 911 ծառայություն են կանչել
LIFEՇատերին բացատրելու կարիք չկա, թե որ դեպքերում է անհրաժեշտ 911 փրկարար ծառայությանն ահազանգել. եթե կատարվել է հարձակում, տեղի է ունեցել ավտովթար կամ մեկ այլ արտակարգ իրավիճակ։ Սակայն քիչ չեն այն դեպքերը, երբ մարդիկ, չգիտակցելով 911-ի տրամադրած ծառայությունների բուն իմաստը, ահազանգում են ամենաանհավանական պատճառներով, հայտնում է Oddity Central-ը։
Ստորև ներկայացնում ենք լավագույն հնգյակը.
1.ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի 45-ամյա բնակչուհի Թոնյա Էն Ֆլաուերը 911 է ահազանգել ընդամենն անհաջող արված լուսանկարի պատճառով։ Իր նկարից դժգոհ կինը 911-ի ժամանած աշխատակիցներից պահանջել է, որպեսզի նրանք ձերբակալեն լուսանկարչին կամ համոզեն նրան ևս մեկ անգամ լուսանկարել իրեն։ Արդյունքում ձերբակալվածի դերում հայտնվել է հենց Ֆլաուերը։
2. Թեև շատերն են խնդիրներ ունենում մաթեմատիկայի հետ կապված, սակայն 4-ամյա մի տղայի համար դրանք վերածվել են իրական գլխացավանքի։ Փոքրիկը, չկարողանալով լուծել մաթեմատիկական պարզ խնդիրը, ավելի լավ տարբերակ չի գտել, քան 911 ահազանգելը՝ պահանջելով, որ ոստիկաններ ուղարկեն իրենց տուն։
3. ԱՄՆ-ի Դեթրոյթ քաղաքի ամուսնական զույգերից մեկը, օգտագործելով մարիխուանայի մեծ չափաբաժին, շատ վատ է զգացել, ինչի պատճառով էլ 911 է զանգահարել և ասել.«Մենք մահացել ենք, խնդրում ենք փրկարարներ ուղարկել»։
4. Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգի բնակիչ Լեթրիս Գոլդմանը գնացել է իր սիրելի McDonalds, որտեղ էլ McNuggets է պատվիրել։ Սակայն այդ կերակրատեսակն այդ պահին չի եղել, և մատուցողը նրա համար McDouble է բերել։ Արդյունքում երիտասարդն անհասկանալի խուճապի է մատնվել և 911 ահազանգել՝ պահանջելով իր McNuggets-ը։
5. Եվս մի զավեշտալի ահազանգ Ֆլորիդա նահանգում. իր ընկերուհու հետ սեքսից դժգոհ մնացած 32-ամյա տղամարդը զանգահարել է 911 և, բողոքելով «վատ» սեքսից, պահանջել ոստիկանների ուղարկել հյուրանոցային համար։



