Yerevan, 02.November.2026,
00
:
00
BREAKING

«Եվրասիական շաբաթ». Հայաստանը կարևորում է արդյունավետ և փոխշահավետ համագործակցությունը

SOCIETY

Հոկտեմբերի 22-24-ը «Եվրասիական շաբաթ» միջազգային գործարար ֆորումի շրջանակներում Հայաստանը հյուրընկալել էր ԵԱՏՄ անդամ երկրներից շուրջ 2500 և երրորդ երկրներից շուրջ 250 կազմակերպություն։ 2016թ․-ից սկսած՝ ֆորումն անցկացվում է ամեն տարի՝ նպատակ հետապնդելով ամրապնդել ԵԱՏՄ անդամ երկրների միջև ինտեգրումը, նպաստել դրանց տնտեսական ներուժի աճին և արտադրական համագործակցության ընդլայնմանը։ ԵԱՏՄ-ում ազգային և վերազգային մակարդակով որոշում կայացնողների և գործարար համայնքի մասնակցությամբ՝ ֆորումը նաև հանդիսանում է հարթակ B2B (business-to-business) և B2G (business-to-government)  կապերի ուղղակի ցանցի զարգացման համար, ինչի արդյունքում պաշտոնյաներն ու գործարարները հնարավորություն են ստանում ոչ միայն համագործակցության նոր պայմանավորվածություններ ձեռք բերել, այլև բարձրաձայնել տնտեսական համագործակցության ոլորտում գործնականում առկա թերություններն ու խոչընդոտները ինչպես ԵԱՏՄ երկրների միջև, այնպես էլ երրորդ երկրների հետ հարաբերություններում և փնտրել դրանց համակողմանի լուծումները։

2016թ․ Մոսկվայում և 2017թ․ Աստանայում անցկացվելուց հետո այս տարի ֆորումի անցկացումը Երևանում հնարավորություն էր ընձեռում հյուրերի ուշադրությունը հրավիրել Հայաստանի համար օրակարգային առաջնահերթությունների և առանձնահատուկ կարևորություն ունեցող հարցերի վրա։

Հաշվի առնելով ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրի ստորագրումը՝ Հայաստանը, լինելով Իրանի հետ ցամաքային սահման ունեցող ԵԱՏՄ միակ անդամ երկիրը, կարող է դիտարկվել որպես հուսալի հարթակ ԵԱՏՄ-Իրան տնտեսական հարաբերություններում։ Հիշեցնենք, որ Իրանի հետ սահմանին Մեղրիի ազատ տնտեսական գոտու հաջող մեկնարկը հանդիսանում է հայ-իրանական փոխգործակցության տեսանելի արդյունքներից մեկը։ Կարևոր է նաև, որ այն բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել ԵԱՏՄ գործընկերների շրջանում: Դրա վառ վկայությունն է այն հանգամանքը, որ Հայաստանն էր համակարգում ԵԱՏՄ-Իրան բանակցությունները, և դրանք ևս հաջողությամբ են պսակվել։

Կարևոր է ընդգծել, որ Հայաստանը նաև հանձնառություն է ստանձնել Եգիպտոսի հետ  համագործակցության շրջանակներն ընդլայնելու ուղղությամբ տարեվերջին մեկնարկելիք բանակցությունների համակարգումը, ինչը գործընկերների կողմից Հայաստանի նկատմամբ ունեցած վստահության հերթական վկայություն է։ Այս առումով վարչապետ Փաշինյանը ևս պատրաստակամություն հայտնեց ֆորումի ընթացքում՝ նշելով, որ Հայաստանը կարևորում է, որ Միությունը շարունակի այն երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները, որոնք հետաքրքրված են ԵԱՏՄ բոլոր երկրների հետ համագործակցությամբ:

Հայաստանի համար, անկասկած, շարունակում է ցավոտ խնդիր մնալ ԵԱՏՄ-ի հետ ընդհանուր սահմանի բացակայության խնդիրը։ Այդ իսկ պատճառով գործող մաքսային ենթակառուցվածքի արդիականացման ու նոր մաքսային լոգիստիկ և սահմանային ենթակառուցվածքի ստեղծման հարցը շարունակում է Հայաստանի համար մնալ օրակարգային։ Դա բավական կարևոր է, եթե հաշվի առնենք այն, որ Հայաստանն արձանագրում է արտահանման աճ դեպի ԵԱՏՄ երկրներ։ Մասնավորապես, Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող մատակարարումների ծավալը 2018թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում, 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 31.3 տոկոսով՝ կազմելով 351.9 մլն ԱՄՆ դոլար: Ի դեպ, այս ցուցանիշի աճը վերաբերում է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներին:

Ֆորումի ընթացում Հայաստանը խնդիր ուներ նաև Երևան ժամանած գործարարներին ներկայացնելու այստեղ սկսված և օրակարգում գտնվող բարեփոխումների գործընթացը, որն ուղղակիորեն կապված է երկրում ներդրումային միջավայրի բարելավման հետ: «Եվրասիական շաբաթ»-ին օտարերկրյա ընկերությունների ներկայացուցչական կազմը թույլ է տալիս ենթադրել, որ երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների արդյունքում բիզնես հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ չի թուլացել։ Ուստի տնտեսական ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները, մասնավորապես՝ կոռուպցիայի, ապօրինության և մենաշնորհների դեմ պայքարը, թույլ են տալիս ակնկալել Հայաստանի ներդրումային գրավչության աճ։ Ի դեպ, պետք է նշել, որ Համաշխարհային տնտեսական ֆորումի Գլոբալ մրցունակության ինդեքսում հրապարակված արդյունքներով՝ Հայաստանի մրցունակության առումով վերջին տարում դրական միտում է արձանագրվել։ Փաստաթղթի համաձայն՝ Հայաստանը առաջընթաց է գրանցել նորարարության, ֆինանսական շուկայի և գործարարության կատարելագործման ցուցիչներով։ Հայաստանի առանցքային առավելություններն են նոր բիզնես սկսելու օրերի և գործընթացների քանակը, հարկման ցածր բեռը, աշխատանքի ընդունման և ազատման ճկունությունը։

Հաշվի առնելով Հայաստանի պոտենցիալը բարձր տեխնոլոգիական ոլորտում, մեր երկիրը շահագրգռված է նաև ԵԱՏՄ գործընկերների հետ այդ ոլորտում համագործակցության հարցում՝ համագործակցությունը արտաքին շուկաներ համատեղ դուրս գալու ուղղությամբ: Հայկական այն կազմակերպությունները, որոնք արտերկրի շուկաներում աշխատելու մեծ փորձ ունեն կարող են աշխատել ԵԱՏՄ ընդհանուր նախագծերի շրջանում։

Հաջորդ տարի «Եվրասիական շաբաթ»-ը կանցկացվի Ղրղզստանում։ Ֆորումի շրջանակներում նախատեսվող քննարկումների կենտրոնում, ամենայն հավանականությամբ, կլինի գյուղատնտեսությունը։

Վարդուհի Հարությունյան

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice