Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Տնտեսական թիմ, նախաձեռնողականություն, ակտիվություն չկա, իսկ առանց դրանց ոգևորության ալիքի վրա 1-2 հաջողություն կունենանք և վերջ. տնտեսագետ (տեսանյութ)

POLITICS

ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը ԱՎԾ-ի հրապարակած Սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական տվյալներում թե՛ դրական, թե՛ բացասական միտումներ  է տեսնում։

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ընդհանուր առմամբ տնտեսության զարգացման պոզիտիվ կորը պահպանվել է, թեև անհանգստացնող երևույթներ կան։

«Օրինակ՝ գյուղատնտեսությունը անկում է ապրել, ի դեպ, այս միտումը նաև անցյալ տարի էր նկատվում։ Մյուս նկատառումը, որը կարելի է բացասականների թվին դասել, որը նաև բացասական ազդեցություն է թողնում տնտեսական ակտիվության և ՀՆԱ-ի սպասվող աճի տեմպերի վրա,  արդյունաբերության աճի տեմպերի նվազումն է։

Եթե գլոբալ ենք խոսում, ապա քաղաքական դաշտում հեղափոխական ուժն իր հստակ հայտարարությունն արել է, տեսանելի և նպատակասլաց կերպով գնում են խնդիրների լուծմանը, որոնք հռչակվել են հեղափոխության ժամանակ։ Այսօր կարող ենք ասել, որ  մենք հեղափոխության արդյունքում տնտեսական դաշտում կորուստներ չունեցանք»,- ասաց նա։

Ասատրյանը նկատեց, որ տնտեսական քաղաքականության մեջ անորոշություն կա, քանի որ ավելի շատ իներցիայով առաջ շարժվելու միտում է նկատվում։

Տնտեսագետն ընդգծում է, որ Կառավարության անդամները փորձում են պահել եղածը, դրա վրա ավելացնեն իրենց դրականը։ Տնտեսագետի կարծիքով՝ այս քաղաքականությունը հակադրվում է  հեղափոխական տրամադրություններին ու խոստումներին, իսկ հասարակությունը սպասումներ ունի և երկար սպասել չի կարող։ Նրա խոսքով՝ դեռևս չի գտնվել ճանապարհը, որը կբավարարի հասարակության սպասումները։ 

Հարցին՝ որն է այսօրվա տնտեսական քաղաքականությունը, Ասատրյանը պատասխանեց․ «Դժվար է հասկանալ, որովհետև չկա։ Տնտեսական քաղաքականությունը 5-7 ասպեկտ ունի, որոնցից 1-2 ասպեկտը տեսանելի է, թե ինչ են ուզում իշխանությունները, բայց հարկաբյուջետային քաղաքականությունը և այլն դժվար է հասկանալ, ծախսային քաղաքականությունն էլ դժվար է հասկանալ, զուտ ընդհանուր խոսակցություններ են։ Այ, երբ տեսնենք, թե ինչ Հարկային օրենսգիրք է գալիս, ինչ նպատակներ են դրվում, ինչ լուծումներ, ինչ ճանապարհներ և այլն, քաղաքականությունն արդեն հստակ կլինի»։

Բագրատ Ասատրյանը գտնում է, որ այսօր կա քաղաքական ղեկավարությունը, ում ինքը դրական է վերաբերվում, սակայն բացակայում է քաղաքական թիմը․ «Որպես այդպիսին՝ թիմ չկա, տնտեսական թիմ ընդհանրապես չկա, ինձ մեկ-մեկ թվում է, թե չեն ընկալում, թե ինչ խնդիր է դրված, կամ թե ինչ խնդիրներ իրականում կան։ Ոչ թե հեղափոխական պաթոսով գնանք, ջարդենք, և այլն, այլ ձեռնամուխ լինենք առկա խնդիրները լուծելու, օբյեկտիվ գնահատական տանք այն իրողություններին, որոնց հետ մենք բախվել ենք, որոնց հետ բախվել է մեր հասարակությունն ու տնտեսությունը։ Նախաձեռնողականություն, ակտիվություն չկա, իսկ առանց դրա հաստատ առաջ չենք գնա, կարող է ոգևորության ալիքի վրա 1-2 հաջողություն ունենանք, բայց համակարգային, լուրջ զարգացում չի լինի»։


Մանրամասները՝ տեսանյութում։

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank