Կրասնոդարում արտակարգ դրություն է սահմանվել հորդառատ անձրևների պատճառով
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Կրասնոդարի երկրամասում ուժեղ անձրևների պատճառով արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նահանգապետի համապատասխան հրահանգը հրապարակվել է երկրամասի վարչակազմի կայքում:
«Արտակարգ դրության ռեժիմ սահմանել Կրասնոդարի երկրամասի արտակարգ դրության հետևանքների վերացման և նախազգուշացման տարածքային ուժերի և կառավարման մարմինների համար», - ասվում է հրապարակված փաստաթղթում:
Որոշման համաձայն՝ արտակարգ դրության տարածման գոտու սահմաններում ընդգրկվել են Ապշերոնի և Տուապսեի շրջանները, ինչպես նաև Սոչի քաղաքը:
Հորդառատ անձրևների պատճառով 460 մարդ ստիպված է հեռանալ տնից, ավելի քան 1000 շինություն հեղեղվել է: Տարածաշրջանում արգելափակվել է երկաթուղային հաղորդակցությունը: Երկու մարդ զոհ է գնացել տարերային աղետին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



