Բուրջ Համուդում դժբախտ պատահարի հետեւանքով 27–ամյա հայ է զոհվել (ֆոտո)
SOCIETYԼիբանանում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետեւանքով զոհվել է լիբանանահայ 27–ամյա Հարութ Հուսիկյանը։ «Ազդակ» օրաթերթը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հոկտեմբերի 25–ին Բուրջ Համուդ հայկական թաղամասում։
Մոլեգնած փոթորկի հետեւանքով՝ լիբանանահայ երիտասարդը վայր է ընկել շենքի 9–րդ հարկի պատուհանից եւ տեղում մահացել։
Հեղեղումների հետեւանքով ջրով են ողողվել նաեւ Այնջարի հայկական թաղամասերն ու եկեղեցին։
Նշենք, որ երեկ՝ հոկտեմբերի 25–ին Լիբանանի տարբեր շրջաններում հորդացած ուժեղ անձրեւի եւ կարկուտի հետեւանքով վնասվել են շենքեր, պոկվել էլեկտրասյուներ։ Տեղումների հետեւանքով տուժել են բազմաթիվ քաղաքացիներ։


1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



