Քարաթափում Վարդենյաց լեռնանցքում. Երթեւությունը դարձել է դժվարանցանելի
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 11:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում՝ քարավանատան մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով երթեւեկությունը դարձել է դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 36-րդ կմ-ին, ճանապարհի երթեւեկելի հատված է թափվել 5 մանր քար:
Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



