Ավտովթար Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կա տուժած
SOCIETYՀոկտեմբերի 26-ին, ժամը 17:19-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի (վարորդը՝ Կ. Ա.) և «BMW X5» մակնիշի (վարորդը՝ Վ. Մ.) ավտոմեքենաները:
Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ց. Հ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



