Ի՞նչ է հայտարարագրել գյուղատնտեսության փոխնախարարը. «Փաստ»
ECONOMICS«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը հայտարարագրել է ավտոտնակ, անավարտ (կիսակառույց) շինություն, այգետնակ (ամառանոց), 7 հողամաս և «Բազմաբնակարան բնակելի շենքը` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինությունը» (մեջբերումը հայտարարագրից բառացի է):
Այս մասին տեղեկանում ենք Գ. Պետրոսյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Բացի նշվածներից՝ նա հայտարարագրել է նաև «MERCEDES–BENZ C230» մակնիշի ավտոմեքենա: Գ. Պետրոսյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 2 350 000 ՀՀ դրամ: Նշված ժամանակահատվածում եկամուտը կազմել է 2 820 000 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում