ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ համագործակցության շրջանակնում կարմիր գծեր չի սահմանել
INTERNATIONAL NEWSՀայաստանի` ՀԱՊԿ անդամակցությունը ոչ մի անհամատեղելիության հարց չի առաջացնում Հայաստան-ՆԱՏՕ խորացված համագործակցության համար: Այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՆԱՏՕ-ի Միջազգային աշխատակազմի Քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության բաժնի անդամ Շտեֆեն Էլգերսման: «Բազմաթիվ երկրներ, որոնք հանդիսանում են անվտանգության այլ շրջանակների անդամ, շարունակում են համագործակցությունը նաև ՆԱՏՕ-ի հետ: Մենք Հայաստանի հետ ունենք լավ քաղաքական երկխոսություն, ողջունում ենք Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին, նաև հաջող երկխոսություն ենք ծավալում անվտանգության ոլորտում»,-ասաց ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:
Նա շեշտեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքը Հայաստանի հետ համագործակցության առումով կարմիր գծեր չի սահմանել և շարունակելու է խորացնել համագործակցությունը:
Երևանում ընթանում է «ՆԱՏՕ-Հայաստան համագործակցություն. նոր նպատակներ ևհեռանկարներ» թեմայով կոնֆերանս:Միջոցառման կազմակերպիչներն ենԳլոբալիզացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը (ԳՏՀՎԿ)՝ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետությանդեսպանատան, Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադր ամի և Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության (ՆԱՏՕ) հանրային դիվանագիտության բաժնիաջակցությամբ:



