Yerevan, 02.November.2026,
00
:
00
BREAKING

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը միջամտելը քրեորեն պատժելի է. հոգեբուժարանի տնօրենը թույլ է տվել անօրինական վարքագիծ

SOCIETY

Past.am

Հոկտեմբերի 26-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է հայտարարություն այն մասին, որ Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքումից հետո հոգեբուժարանից ազատ է արձակվել անձ, ով հոգեբուժարանում պահվել է առանց հիմքերի։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, հայտարարությունից հետո այդ հոգեբուժարանի ղեկավարը թույլ է տվել անօրինական վարքագիծ:

«Անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ հոգեբուժական օգնության ոլորտում իրավունքների երաշխավորումը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնային ուղղությունն է: Ընդ որում, աշխատանքներն այս ոլորտում տարվում են գործընկերների նկատմամբ հարգանքի ու նրանց հետ համագործակցության սկզբունքներով: Հրապարակային հայտարարություններն էլ կազմվում են այնպես, որ նույնանման իրավիճակների համար ունենան կանխարգելիչ նշանակություն:

Հենց այս հիմնարար սկզբունքներից ելնելով էլ կազմվել և տարածվել է հոկտեմբերի 26-ի հայտարարությունը: Դա է նաև պատճառը, որ հայտարարության տեքստում չի նշվել կոնկրետ հաստատության անվանում կամ անհատականացնող այլ տվյալ:

Այնուամենայնիվ, սույն հայտարարությամբ ստիպված ենք արձանագրել, որ դեպքը տեղի է ունեցել ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում, որը նախկինում կոչվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն: Այդ կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանն այսօր զանգահարել է Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին և վրդովված փորձել է ներկայացնել իր պահանջներն ու դժգոհությունը: Մասնավորապես, նշված պաշտոնատար անձը պնդել է, թե Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները պետք է բացահայտված դեպքի մասին հայտարարությունը համաձայնեցնեին իր հետ: Սպառնացել է, որ քայլեր կձեռնարկի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին պատասխանատվության ենթարկելու համար:

Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրենի այս անօրինական վարքագիծը Մարդու իրավունքների պաշտպանը համարում է զբաղեցրած պաշտոնի ու կարգավիճակի չիմացության ակնհայտ դրսևորում:

 Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է ահազանգի հիման վրա ս.թ. հոկտեմբերի 26-ին նշված հոգեբուժական կազմակերպություն կատարված չհայտարարված այցի ընթացքում բացահայտված դեպքը: Հայտնաբերված կոնկրետ անձն առանց հիմքերի, այսինքն՝ անօրինական պահվել է հոգեբուժարանում: Նա կարողացել է այն լքել միայն Պաշտպանի իրավասու ներկայացուցչի միջամտությունից հետո:

Այս դեպքով Պաշտպանի աշխատակազմում կազմվում է մարդու իրավունքների խախտման առկայության մասին որոշում, որը կներկայացվի Առողջապահության նախարարի պաշտոնակատարին՝ խախտման բնույթով պայմանավորված անհրաժեշտ առաջարկներով:

Հաշվի առնելով հոգեբուժարանի տնօրենի անօրինական վարքագիծը՝ Մարդու իրավունքների պաշտպանն գտնում է, որ Առողջապահության նախարարությունը նրա համար պետք է կազմակերպի դասընթացներ և իր ենթակայությամբ գործող կազմակերպության ղեկավարին բացատրի, որ Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրությամբ նախատեսված անկախ պաշտոնատար անձ է, ում  լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, այդ թվում՝ նրա գործունեությանը ցանկացած ձևով միջամտելն առաջացնում է քրեական պատասխանատվություն:

Հոգեբուժական կազմակերպության տնօրենի հետ այսօրվա կարճ շփումից Պաշտպանի աշխատակազմին ակնհայտ է դարձել, որ այդ դասընթացների ընթացքում նրան պետք է նաև բացատրել՝ ինչ իրավական կարգավիճակ ունի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ն տնօրենը և ինչ խնդիրներ են դրված այդ հաստատության առջև: Առանձնակի հետևողականությամբ պետք է բացատրել՝ որն է հոգեբուժական կազմակերպությունում մարդուն հոժարակամ կամ հարկադիր բուժման ենթարկելու կարգը, որոնք են այդ մարդու իրավունքները և նրան հոգեբուժարանում օրինական հիմքերով պահելու դեպքերը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատրաստակամ է ցուցաբերել այս հարցում անհրաժեշտ աջակցություն։

Խիստ զգուշացնում ենք, որ նման փորձի կրկնման դեպքում կբարձրացվի հոգեբուժական նշված կազմակերպության տնօրենին քրեական պատասխանատվության ենթարկելու հարց:

Հոգեբուժական օգնության ոլորտում մարդու իրավունքների ապահովումը շարունակում է գտնվել Պաշտպանի ուշադրության կենտրոնում, և հոգեբուժական հաստատություններ կատարվող չհայտարարված այցերը շարունակելու են կրել պարբերական բնույթ»,- ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հայտարարության մեջ:

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice