43-ամյա տղամարդը ձեռքի նռնակով փորձել է մուտք գործել կառավարության շենք ինքնապայթեցման նպատակով. ԱԱԾ-ն նոր մանրամասներ է հաղորդել
SOCIETYՀայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է ներկայացրել կառավարության շենքում գրանցված միջադեպի վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից 1975թ. ծնված տղամարդը ձեռքի նռնակով փորձել է մուտք գործել կառավարության շենք՝ ինքնապայթեցման նպատակով, սակայն մուտքի դիմաց վնասազերծվել է կառավարության շենքում պահպանություն իրականացնող ԱԱԾ աշխատակիցների կողմից: Քաղաքացին բերման է ենթարկվել ԱԱԾ:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով: Հանգամանքները պարզվում են:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



