«Սուրբ Հովհաննես» մատուռ տանող ճանապարհին մեքենան սահել է դեպի սարալանջը
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 28-ին, ժամը 16:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռ տանող ավտոճանապարհին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ սահել դեպի սարալանջը, առկա է շրջվելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ս.) դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



