Գորիս-Երեւան աճանապարհին «Տոյոտան» շրջվել է. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 09:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երեւան հատվածի 9-րդ կմ-ին «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Գ., 1965 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Վ. Գ.-ն հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



