Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանից միշտ սպասելի է որևէ կեղտոտ ու նենգ քայլ. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ օպերատիվ կապը գործում է ամենօրյա ռեժիմով: Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովից հետո կար պայմանավորվածություն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կապ հաստատելու մասին:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն, անդրադառնալով այդ կապին, «Փաստի» հետ զրույցում նախ ընդգծեց. «Այն, որ այդ կապը վերականգնվում է, այս պահի դրությամբ, իհարկե, դրական է գնահատվում: Այն թույլ է տալիս երկու կողմերից՝ և՛ Հայաստանից, և՛ Ադրբեջանից ավելի օպերատիվ ձևով արձագանքել իրադարձություններին: Այն դեռևս դրական է ազդում տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման վրա՝ կտրուկ նվազել են հրադադարի ռեժիմի խախտումները: Այնուամենայնիվ, պետք է միշտ հաշվի առնել, թե ինչպիսի երկիր է Ադրբեջանը. այդ երկիրը կարող է անսպասելի որևէ պահի նենգ ու կեղտոտ ձևով մի քայլ կատարել ու խախտել բոլոր՝ թե՛ գրավոր, թե՛ բանավոր պայմանավորվածությունները: Եվ այս գործընթացի էֆեկտիվությունը պետք է դիտարկել ավելի երկար ժամանակահատվածի կտրվածքով: Իհարկե, գիտենք, թե Ադրբեջանն ինչպիսի երկիր է, բայց եթե հնարավորություն կա նույնիսկ կարճաժամկետ կտրվածքով հասնել խաղաղությունը և կայունությունն ապրապնդելուն, պետք է անել դա: Այդուհանդերձ, պետք է միշտ հիշել, թե ինչ երկիր է Ադրբեջանը»

Դավիթ Բաբայանն ընդգծեց՝ կողմերի միջև ինչ–որ մի ձևով կապ հաստատելու հնարավորություն նույնիսկ պատերազմի տարիներին է եղել: «Ադրբեջանի նախագահականից, ՊՆ–ից բազմիցս եղել է, որ զինադադարի ռեժիմի հաստատման կամ այլ խնդիրների շուրջ կապվել են անգամ Արցախի իշխանությունների հետ: Երկար տարիներ եղել է կապ սահմանում տեղակայված ստորաբաժանումների հրամանատարների միջև: Հիմա պաշտոնական Ստեփանակերտն անընդհատ կրկնում է, որ այդ կապը պետք է վերականգնվի, որովհետև այն շատ կարևոր է զինադադարի ռեժիմը պահպանելու, խախտումներին օպերատիվ արձագանքելու համար, բայց Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո այդ բոլոր խողովակները փակվեցին: Մենք հենց այդ առումով ենք միշտ ասում, որ պետք է հրամանատարների միջև կապը ևս վերականգնվի, որովհետև այն ժամանակին էֆեկտիվ է եղել: Բայց հիմա բոլոր խողովակները փակ են: Հրամանատարների մասով նոր բան չկա, Ադրբեջանն առայժմ դեմ է արտահայտվում այդ կապի վերականգնմանը: Դեռ միայն ղեկավարների մակարդակով է այդ կապը: Հիմա եթե ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև առկա կապ կա, վատ չէ: Բայց մեծ հույսեր կապել, թե Ադրբեջանն այն երկիրն է, որը պատրաստ է քաղաքակիրթ ձևով ինչ–որ քայլեր կատարել, այդպես չէ»,–ասաց նա՝ ընդգծելով, որ նրանք իրենց հայտարարություններով շարունակում են գործընթացին մոտենալ նախկինում ընտրված մարտավարությամբ՝ «նույն ահաբեկչական ձևով»: 

Դավիթ Բաբայանի հետ զրույցում անդրադարձանք նաև ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցին՝ հատկապես ԱՄՆ–ից սպառազինություն գնելու Հայաստանին ուղղված առաջարկին: 

«Այստեղ մի շարք խնդիրներ կան: Մի կողմից պարզ է, որ զենքի առևտուրը նաև մեծ բիզնես է: Բազմիցս է խոսվել այդ մասին: Ոմանք վատ էին արձագանքում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելուն և այլն, և այլն: Մենք ասում էինք, որ այս ամենին, իհարկե, բացասական են վերաբերվում, որովհետև Ադրբեջանի նման ահաբեկչական երկրին ընդհանրապես չի կարելի զենք վաճառել, որովհետև նույն զենքը մի օր էլ օգտագործվելու է նույն ԱՄՆ–ի կամ մյուս երկրների դեմ: Օրինակ է Սիրիան, ուր կան շատ ադրբեջանական ջոկատներ, որոնք ամենադաժան խմբավորումներն են»,–ընդգծեց մեր զրուցակիցը:

Դավիթ Բաբայանը նշեց, որ Բոլթոնը բացեիբաց հայտարարում է, որ ԱՄՆ–ն և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին պատրաստակամ է զենք վաճառել: Բայց մյուս կողմից, ըստ մեր զրուցակցի, մտահոգիչ է «907» բանաձևի հնարավոր չեղարկումը: Բոլթոնը տարածաշրջանային այցի ժամանակ չէր բացառել այդ հանգամանքը: 

907–րդ բանաձևը ամերիկյան վարչակազմին արգելում է պետական մակարդակով օգնություն տրամադրել Բաքվին՝ հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը: Տարիներ շարունակ ադրբեջանական դիվանագիտությունը փորձում է այնպես անել, որ 907–րդ լրացումը չեղարկվի:

«Շատ մտահոգիչ էր դա: Ադրբեջանի՝ այդ ահաբեկչական երկրի նկատմամբ այս արգելքը այս ընթացքում իր էֆեկտիվությունն, այո, կորցրել է, բայց, այնուամենայնիվ, բարոյական տեսակետից շատ կարևոր է եղել այդ բանաձևի առկայությունը»,–շեշտեց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով, երբ զենք են մատակարարում հատկապես համանախագահող երկրները, կամ եթե կա նման ցանկություն, որն այս դեպքում ունի ԱՄՆ–ն, պետք է հասկանալ հետևյալը. «Հավասարակշռությունը պետք է պահպանվի և այդ զենքը չպետք է օգտագործվի ապակայունացման համար: Ինչպես է դա արվելու՝ ցույց կտա ժամանակը, բայց տվ յալ դեպքում շատ ավելի կարևոր է այն, որ եթե կա նման ցանկություն, չպետք է չեղյալ հայտարարել այնպիսի բանաձևեր, որոնք զսպում էին Ադրբեջանի հետ փոխգործակցությունը: Ընդհակառակը, պետք է այլ մեխանիզմներ ևս գործարկվեին: Բայց այստեղ մեր մասով աշխատանքի լայն դաշտ կա՝ հատկապես Սփյուռքի կառույցների կողմից: Մենք ի վիճակի կլինենք դիմադրելու, դիմակայելու բոլոր դժվարություններին, եթե լինենք միասնական և ամեն ինչ անենք մեր շահերի ներքո»:

Նշվածներին Դավիթ Բաբայանն ավելացրեց նաև համապատասխան արտաքին քաղաքականություն վարելու կարևորությունը ու հավելեց. «Պարզ է, որ աշխարհաքաղաքական հարաբերությունները, մրցակցությունը տարածաշրջանում ավելի է թեժանալու նաև Իրանի մասով, բայց, այնուամենայնիվ, պետք է պարզապես այս ամենը հաշվի առնվի և վարենք համապատասխան հավասարակշռված քաղաքականություն: Թեև կան նոր մարտահրավերներ, բայց կա նաև այդ մարտահրավերներին էֆեկտիվորեն առերեսվելու հնարավորություն: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ենք մենք կարողանում այդ ամենն օգտագործել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends