Yerevan, 05.April.2026,
00
:
00
BREAKING


«Այս պահին տնտեսական հստակ տեսլական չունենք». «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պատասխանելով պատգամավորի հարցին, թե տնտեսական աճի տեմպերը շարունակում են գահավիժել, իսկ տարեվերջին ՀՆԱ–ի աճի տեմպերն են նվազելու, նշել էր, որ «նախկինում եղած բոլոր պնդումները տնտեսական աճի ցուցանիշների մասին՝ եղել են ֆեյք պնդումներ»: Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը՝ նշեց, որ ըստ էության Ազգային վիճակագրական ծառայության մեթոդաբանությունը վերջին շրջանում որևէ փոփոխության չի ենթարկվել, ուստի թվերը նույն տրամաբանությամբ են հաշվարկվել: «Իմ խորին համոզմամբ, ԱՎԾ–ն մինչև կառավարության փոփոխությունը և դրանից հետո թվեր է հրապարակել, որոնք նույն սկզբունքով է հաշվարկել: Յուրաքանչյուր ցուցանիշի հաշվարկման հիմքում հստակ մեթոդաբանություն կա, որը տարիների ընթացքում մշակվել է և փորձ է արվել դրանք համադրելի դարձնել տարբեր երկրների կառույցների կողմից հրապարակվող ցուցանիշների հետ: Այս առումով, կարծում եմ, վիճվարչությունն էլ պետք է որոշակի պարզաբանում տա, թե իրականում արդյո՞ք վերջին ժամանակահատվածում մեթոդաբանական որևէ փոփոխություն եղել է, թե՞ ոչ»,– ասաց Կ. Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է տվյալների հավաստիությանը, ապա նա կարծում է, որ ԱՎԾ–ի ղեկավար կազմն այս ընթացքում չի փոխվել: Ուստի իր համար անհասկանալի է, որ եթե տնտեսական աճի ցուցանիշները ֆեյք են եղել, ապա ինչո՞ւ է ֆեյք թվեր հրապարակող կառույցն իր թիմով շարունակում աշխատել:

Խոսելով տարիներ շարունակ տնտեսական աճի ձևավորման հարցում գերակշիռ տեղ զբաղեցրած հանքարդյունաբերության ոլորտից ստացված եկամուտների մասին, տնտեսագետը նշեց, որ դա վկայում են նաև ԱՎԾ թվերը: Ու թեև, բնական է, որ կարելի է երկար բանավիճել, թե, ի վերջո, հանքարդյունաբերության հաշվին տնտեսական աճ ապահովելը լավ է, թե՝ վատ, որի մասին այս պահի դրությամբ հստակ կոնսենսուս չկա, բայց այլ առաջարկ էլ չկա:

«Եթե մենք այլընտրանք ունենք, ապա կարող ենք այլ ճանապարհով տնտեսական աճ ապահովել: Այս պարագայում, բնականաբար, որքան հանքերը քիչ շահագործվեն, այնքան լավ կլինի: Բայց եթե մենք այդ հնարավորությունը չունենք, ապա արդյո՞ք հանք փակելով, աշխատատեղեր կրճատելով երկրում սոցիալական խնդիրներն էլ ավելի չենք սրի: Սա է մյուս ծայրահեղությունը: Այսինքն, իմ կարծիքով, վարչապետի պաշտոնակատարը ճիշտ գնահատական է տվել այն իմաստով, որ տարիներ ի վեր հանքարդյունաբերությունը տնտեսության առաջ մղման գործում էական նշանակություն ու դեր է ունեցել: Բայց եթե նոր կառավարությունն այլ տեսլական ունի, ապա կարող է այդ տեսլականով առաջ շարժվել, ինչն առայժմ տեսանելի չէ»,– ասաց Կ. Խաչատրյանը: 

Ինչ վերաբերում է երկրում պտուղ–բանջարեղեն արտադրելու և արտահանելու իրական հնարավորությունների և ԱՎԾ–ի կողմից այդ ոլորտին առնչվող թվերի համեմատությանը, տնտեսագետը նշեց, որ ինքը երկրի պոտենցիալն ու արտահանման ծավալները համադրելու հաշվարկներ չի կատարել: Ուստի չի կարող այս առումով որևէ բան ասել:

Իսկ հանքարդյունաբերական երկրից բարձր տեխնոլոգիաների երկիր դառնալու հեռանկարը վերջին առնվազն տասը տարիներին կառավարության բոլոր ծրագրերում մշտապես եղել է: Նշվել է գիտելիքահեն տնտեսություն ունենալու և տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացնելու անհրաժեշտության մասին: Վերջին տարիներին անգամ քայլեր են արվել այդ ուղղությամբ: Բայց այժմ ժամանակն է նաև հասկանալու, թե ներկայում ի՞նչ քայլեր են ցանկանում իրականացնել իշխանությունները այդ ուղղությունը զարգացնելու համար: Չշրջանցելով սեպտեմբերի ընթացքում արձանագրված զրոյական տնտեսական աճի թեման, Կ. Խաչատրյանը նշեց, որ ներկայում որևէ տնտեսագետ չի կարող մատնանշել գեթ մեկ տնտեսական ծրագիր, որը մոտ ապագայում կկարողանա շոշափելի արդյունք ապահովել մեր տնտեսությանը:

«Եվ սա օբյեկտիվ իրականությունն է, որովհետև կառավարությունն այս պահին շատ ավելի կարևոր քաղաքական խնդիրներ և առաջնահերթություններ ունի լուծելու և ուժերը քաղաքական կոմպոնենտի և նոր ԱԺ ընտրություններ անցկացնելու վրա է կենտրոնացրել: Դրա պատճառով տնտեսական խնդիրները մղվել են երկրորդ պլան, և փաստացի մենք այս պահին կարող ենք արձանագրել, որ տնտեսական հստակ տեսլական դեռևս չունենք»,– ասաց Կ. Խաչատրյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome