Yerevan, 08.November.2026,
00
:
00
BREAKING

Երևանում աշխատելն իսկական հաճույք է. ռուս ռեժիսորը ցանկանում է Հայաստանում ևս մեկ բեմադրություն ներկայացնել

CULTURE

Ռուս ռեժիսոր, բեմադրիչ Իրինա Լիչագինան այնպես է տպավորվել Հայաստանում աշխատանքից, որ ցանկանում է մեր երկրում ևս մեկ բեմադրություն իրականացնել: Լիչագինան Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում վերջին ամիսներին միջազգային թիմի կազմում աշխատեց Ժյուլ Մասնեի «Մանոն» ներկայացման վրա՝ որպես պարուսույց և ռեժիսորի օգնական: Մոսկվայի Կ. Ստանիսլավսկու և Վ. Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան ակադեմիական երաժշտական թատրոնում աշխատող բեմադրիչը փաստում է՝ կրկին կցանկանար վերադառնալ արդեն սիրելի դարձած երկիր: «Արմենպրես»-ի հետ զրույցում Իրինա Լիչագինան պատմում է «Մանոն»-ի, հայ դերասանների հետ աշխատանքի ու հայկական օպերային թատրոնի «երկրորդ շնչառության» մասին:

Թե ինչպես «Մանոն»-ը հայտնվեց հայկական բեմում

Ես հիմնականում աշխատում եմ Մոսկվայում՝ Կ. Ստանիսլավսկու և Վ. Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան թատրոնում: Մեր թատրոնում երկու «Մանոն» կա՝ մեկը՝ բալետ, մյուս՝ օպերա, երկուսն էլ՝ նույն երաժշտությամբ: Հայազգի երգիչ Լիպարիտ Ավետիսյանն անգամ «Ոսկե դիմակի» արժանացավ՝ «Մանոն»-ում Դե Գրիյոյի դերերգի համար: Ներկայացման բեմադրիչ Անդրեյս Ժագարսի ու մաեստրո Կոնստանտին Օրբելյանի հետ զրույցի ընթացքում միտք առաջացավ «Մանոն»-ը բերել Հայաստան: Այս տարվա ապրիլ-մայիսին այստեղ էինք, պարապում էինք արտիստների հետ: Պետք է նշել, որ  դեկորացիաներն ու զգեստները բերվել են Ստանիսլավսկու թատրոնից, բայց բոլոր արտիստները Հայաստանից էին. այսինքն՝ բոլորովին նոր ներկայացում էինք զրոյից բեմադրում:

Տաղանդավոր հայ արտիստները

Ներկայացման մեջ ներգրավված բոլոր դերակատարները հայեր են եղել: Հիանալի էր նրանց հետ աշխատել: Շատ տաղանդավոր երիտասարդներ են: Կարծես աշխատելու կարոտ էին: Շատ մեծ թվով երիտասարդներ մինչ այդ թատրոնում զբաղված էին փոքր դերերով, և հանկարծ ունենում են նման առաջընթաց, նրանց առջև բացվում են մեծ հնարավորություններ: Նման մասշտաբի ներկայացում թատրոնում չէր եղել, և «Մանոն»-ի պրեմիերան Հայաստանում շատ լավ անցավ:

Երևան, իմ սեր

Երևանում աշխատելն իսկական հաճույք է: Մեր միջազգային թիմը շատ սիրեց այս քաղաքը, կարծում ենք, որ մեզ էլ սովորեցին: Մեզ շատ լավ, ջերմ վերաբերվեցին:

Իսկապես շատ սիրեցի Երևանը: Ամենաշատը սիրում եմ այն, որ Երևանը քաղաք-տոն է, մարդիկ, չնայած բոլոր դժվարություններին,շատ ջերմ են, հյուրընկալ, բաց, վառ, ուրախ, ոչ ոք չի շտապում որևէ տեղ: Բոլորը բոլորին ճանաչում են: Կարծես ընտանիքում ես: Քեզ բոլորը դիմավորում են, գրկում, հիանալի վերաբերմունք է տիրում:

Ես շատ կցանկանայի կրկին աշխատել օպերային թատրոնում, մեկ այլ աշխատանք այստեղ բեմադրել: Կցանկանայի նաև ինչ-որ տարբերվող բան անել, օրինակ՝ ռուսական դրամատիկական թատրոնում աշխատել: Հայկականում չեմ կարողանա, որովհետև հայերեն չգիտեմ:

…Աբովյան փողոցով քայլում էի, տեսա Ստանիսլավսկու անվան թատրոնի շենքն ու, ի զարմանս ինձ, նկատեցի, որ խաղացանկում ռուսական որևէ պիես չկա: Գոգոլի, Օստրովսկու, Չեխովի գործերից չկան խաղացանկում. միգուցե նրանց հետաքրքիր կլիներ Մոսկվայից բեմադրիչի հետ աշխատանք կատարել: Ես շատ ուրախ կլինեի:

Թարմ շունչ՝ հայաստանյան օպերային թատրոնում

Երևանի օպերան ժամանակին հիասքանչ ձայներ է ունեցել, շատ մենակատարներ աշխարհում ելույթ են ունենում, բայց ոչ ոք չգիտի, որ Երևանում նման հիանալի շենք կա՝ օպերային թատրոնը: 90-ականներից Հայաստանը բարդ ժամանակաշրջան է ապրել, շատ քիչ բեմադրություններ են արվել: Շատ կարևոր է, որ Հայաստանի օպերային ու բալետային խմբերը հանդես գան հյուրախաղերով տարբեր երկրներում: Այս տարի թատրոնի արտիստներն ունեցան շրջագայություններ, ինչն իսկապես կարծես թարմ օդ լիներ բոլոր արտիստների համար: Եվ պետք է ասել, որ թատրոնում շատ լավ արտիստներ կան:

Հիանալի է աշխատել մաեստրո Կոնստանտին Օրբելյանի հետ (Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն-հեղ.): Նա բացառիկ երաժիշտ է, մենեջեր, շնորհիվ իր գործունեության կապ ունի բոլոր խոշոր թատրոնների, դիրիժորների, կատարողների հետ և ի նպաստ թատրոնի օգտագործում է իր կապերը: Օրբելյանի շնորհիվ թատրոնը նոր շունչ է ստանում, միջազգային հաջողություններ ունի:

Կոնստանտին Օրբելյանը շատ բան է անում թատրոնի համար, այնքան, ինչքան ինքն է արել վերջին երկու տարվա ընթացքում, ոչ ոք 10-15 տարվա ընթացքում չի արել: Հույս ունեմ, որ առջևում նրան երկար ու հաջողված համագործակցություն է սպասվում այս կոլեկտիվի հետ: 

Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Տիգրան Առաքելյանի/օպերային թատրոն

Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a Reality