Սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 6 մարզիկ
SPORTՄարոկկոյի Կասաբլանկա քաղաքում նոյեմբերի 12-16-ը կանցկացվի սամբոյի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայանա 6 մարզիկով:
Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան աշխարհի չեմպիոններ Աշոտ Դանիելյանը, Վաչիկ Վարդանյանը, Մավրիկ Նասիբյանը, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը, փոխչեմպիոն Էռնեստ Հայրապետյանը, բրոնզե մեդալակիր Մաքսիմ Մանուկյանը և այլոք: Պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: Հավաքականը Մարոկկո կմեկնի նոյեմբերի 11-ին:
Մարզական սամբոյի տղամարդկանց և կանանց, մարտականի` միայն տղամարդկանց 9-ական քաշային կարգերում ուժերը կչափեն 85 պետություն ներկայացնող ուժեղագույն մարզիկներ:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



