Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Նիկոլ Փաշինյանը գնում է արտահերթ ընտրություններին որպես իշխանազավթ, այս Սահմանադրությամբ ընտրությունների գնալը խայտառակություն է. Պ. Հայրիկյան (տեսանյութ)

POLITICS

Նիկոլ Փաշինյանը որպես իշխանազավթ գնում է արտահերթ ընտրությունների. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը`հավելով, որ դատարանում  հետագայում կարող են Նիկոլ Փաշինյանին մեղադրել հանցագործության մեջ, քանի որ թե՛ սահմանադրությամբ, թե՛ օրենքով կարգավորված չէ իր կողմից որպես վարչապետի պաշտոնակատար հանդես գալը, Սահմանադրության մեջ գրված է, որ նախագահի հրաժարականի կամ մահվան դեպքում նրան փոխարինում է ԱԺ նախագահը, բայց վարչապետի հրաժարականի, մահվան կամ լիազորությունները կատարել չկարողանալու դեպքում կարգավորված չէ:

«Ես իրեն այսօր ասում եմ, լսի՛ր, շուտ արա, դիմի՛ր Սահմանադրական դատարան՝ պարզելու համար արդյոք իրավունք ունե՞ս լինել վարչապետի պաշտոնում, ոչ ոք դա չի զգում, բայց երբ նախընտրական ժամանակահատավածը սկսի և ինքը լինի վարչապետ, դա նշանակում է՝ պայքարող ուժերից մեկի ապօրինի գերակայություն մյուսների նկատմամբ:

Սահմանադրության մեջ պաշտոնակատար բառը չկա, Կառավարության մասին օրենքում էլ չկա: Ինքը ապօրինի է էդ պաշտոնին, հրաժարականը հավասարազոր է մահվան: Կառավարության մասին օրենքում նույնիսկ այդպիսի դրույթ կա: Ինքը, երբ հրաժարական տվեց, Սերժ Սարգսյանի նման պիտի գնար և պիտի գոնե առաջին փոխավարչապետը շարունակեր, որովհետև կառավարության որոշման հավելվածում դրա մասին դրույթ կա»,-մանրամասնեց նա:

Պարույր Հայրիկյանի խոսքով, եթե հետագայում ՍԴ դիմեն, ապա Նիկոլ Փաշինյանը կարող է Սահմանադրության 2-րդ հոդվածը խախտելու համար մեղավոր ճանաչվել:

«Այստեղ կարող է խոսք գնալ իշխանությունը զավթելու մասին, իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովրդին պատկանում է խորհրդարանի միջոցով, խորհրդարանը ընտրում է վարչապետին:

 
 

Կա Սահմանդրություն, կան օրենքներ, տեսեք՝ Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել, հետո գնացել է մի կողմ, Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական է տվել՝ գնացել է մի կողմ, չի ասել՝ միչև հաջորդ ընտրություն պետք է պաշտոնավարեմ, որովհետև Սահմանդրությամբ դա կարգավորված էր: Քաղաքականապես դու մահացած ես, դու հրաժարական ես տվել, ինչ նկատառում ունես, դա քո խնդիրն է, իրավաբանորեն կա պաշտոն, որի պատասխանատուն դու ես, ասում ես՝ ես այդ պաշտոնից հրաժարվում եմ, պիտի հրաժարվես»,-նշեց նա:

Պարույր Հայրիկյանի խոսքով` իրավիճակից դուրս գալու համար վարչապետի թեկնածուն պետք է 2-րդ փուլում գոնե ընտրվի,  սահմանադրական փոփոխություններից ու ԸՕ փոփոխություններից հետո միայն գնա արտահերթ ընտրությունների:

«Այս սահմանադրությամբ նոր ընտրությունների գնալը խայտառակություն է, մարդիկ կան, որ ասում են, որ ընտրություններից հետո կարող են սահմանադրական փոփոխություններ կատարվել, բայց մարդիկ պիտի հասկանան` դա նշանակում է,որ նոր ընտրություններ պիտի լինեն 6 ամիս, լավագույն դեպքում՝ մեկ տարի հետո»,-նկատեց նա:

 

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank