Yerevan, 05.April.2026,
00
:
00
BREAKING


Ակնհայտ է, որ պետական համակարգն ուռճացված է ու ծանր բեռ հարկատուների վրա, շատ ուղղություններով օպտիմալացման միտումները երևում են. վարչապետի խորհրդական

SOCIETY

Ակնհայտ է, որ պետական համակարգում ուռճացված է աշխատողների թիվը, և ակնհայտ է, որ սա բերում է անարդյունավետության: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արտակ Մանուկյանը: 

Միաժամանակ Արտակ Մանուկյանը նշեց, որ, քանի դեռ չկան ճշգրտումներ, դժվարանում է խոսել օպտիմալացման թվերի մասին, թե ինչպես է լինելու, որ ոլորտներում, տնտեսության կառուցվածքում ինչ պատկեր է սա ունենալու, բայց ասում է. «Բայց մենք պետք է խոսենք միտումների մասին, և արդարացի չեմ համարում, որ հարկատուների հաշվին պետական համակարգի կողմից տրամադրվող ծառայությունները լինեն այդքան ոչ արդյունավետ: Այսինքն, ակնհայտ է, որ պետական համակարգն ուռճացված է, մատուցվող ծառայություններն անարդյունավետ են»: 

Հիշեցնենք, որ Փաշինյանի մեկ այլ խորհրդականը՝ Վարազդատ Կարապետյանը, օրերս նույնպես հայտարարելով, որ պետական համակարգն ուռճացված է, ստեղծված են մի շարք «կեղծ», անգործունակ ինստիտուտներ՝ հավելել էր. «Եթե չկարողացանք մոտավորապես 100 հազար մարդ հանել պետական համակարգից՝ դարձնելով նրանց բարձր որակավորմամբ աշխատողներ ու տեղավորելով մասնավոր սեկտորում՝ չենք ունենա առաջ գնալու, զարգացման հնարավորություն»:

Հարցին, թե երբ և որ ոլորտներում սպասել օպտիմալացում, Արտակ Մանուկյանն ասաց. «Հիմա, երբ բյուջեի նախագծերի նախնական քննարկումներն անում ենք, շատ ուղղություններով այդ օպտիմալացման մոտեցումները կամ կողմնորոշումը երևում է, իսկ չափի մասին կարող ենք ասել, որ սա ավելի հստակորեն կուրվագծվի  2019 -ին իրականացվող գործընթացներում»:

Ինչպես տեղեկացնում է Արտակ Մանուկյանը, 2016-ին Հայաստանի պետական համակարգում եղել է մոտ 240 հազար աշխատող, 2017-ին՝ 235 հազար մեր երկրի ընդհանուր՝ շուրջ 1 միլիոն չափ ընդհանուր զբաղվածների թվում: Եվ քանի որ այդ մեկ միլիոնից 350 հազարն էլ զբաղված է գյուղատնտեսության ոլորտում, այսինքն՝ մյուս 650 հազար զբաղվածների հետ 235 հազար պետական համակարգի աշխատողների հարաբերակցությունը (նախարարություններ, դպրոցներ, հիվանդանոցներ, գերատեսչություններ-խմբ.) ըստ Արտակ Մանուկյանի՝ ահավոր ծանր բեռ է:

Նա նաև նշեց, որ սա, ի դեպ, պայմանավորված է տնտեսության թվայնացման տեսլականով ևս: Այսինքն՝  պետական համակարգն արդյունավետ դարձնելուց հետո շատ տրամաբանական է, որ այն ամբողջովին անցում կատարի դեպի թվայնացման տեխնոլոգիաների այլ երկրների համեմատ մրցակցային լինելու համար, երկրներ, որտեղ բիզնեսի համար, Արտակ Մանուկյանի ներկայացմամբ, ժամանակային ծախսերն էականորեն նվազ են: 

«Սա էլ է հավելյալ արդյունք, որ բիզնեսմենը չնստի, մտածի, որ ես 3 օր պետք է այս թղթի համար հերթ կանգնեմ: Բայց չէ՞ որ ինքը վճարում է այդ համակարգին, և թե՛ վճարը պետք է լինի ընդունել, և թե՛ ծառայություն մատուցողը պետք է հնարավորինս ավելի քիչ բեռ հանդիսանա հարկատուների վրա»:

Հարցին, թե արդյոք սա չի լինելու սոցիալական բեռ 30 տոկոսից ավելի աղքատություն ու գործազրկության բարձր տոկոս ունեցող երկրում, վարչապետի պաշտոնակատարի խորհրդականը պատասխանեց, որ պետությունն ունի սոցիալական գործառույթներ, և պետությունն իր համակարգում պետական ծառայողների համար առաջինն է կրում սոցիալական պատասխանատվություն, ինչպես բիզնեսը, որն ունի կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն: 

Արտակ Մանուկյանն ասաց նաև, որ հավատում է՝ այս կառավարությունն ունի քաղաքական կամք՝ զարգացնելու տնտեսությունը, իսկ դրա համար պետք է գնա ոչ պոպուլիստական քայլերի:

 
 
 
 
IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome