Հունաստանում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել
INTERNATIONAL NEWSԵրեքշաբթի 5.0 մգնիտուդ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել հունական Զակինտոս կղզու մոտակայքում:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիային, ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 17:12-ին (երևանյան՝ 19:12):
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ Արիստոտելի անվան Սալոնիկի համալսարանի սեյսմոլոգիական կայանը երկրաշարժի հզորությունը գնահատել է 5.9 մագնիտուդ, որի օջախը գտնվել է Զակինտոս կղզուց 47 կմ հեռավորությամբ:
Այսօր առավոտյան ևս մեկ երկրաշարժ էր գրանցվել՝ 5.3 մագնիտուդ ուժգնությամբ, որի օջախը նույն վայրում էր գտնվում:
Հիշեցնենք, որ ևս մեկ երկրաշարժ՝ 6.4 մագնիտուդ ուժգնությամբ, կղզում տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ին, որին բազմաթիվ հետցնցումներ են հաջորդել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



