Դանիան հետ է կանչել Թեհրանում իր դեսպանին
INTERNATIONAL NEWSԴանիան հետ է կանչել Թեհրանում իր դեսպանին՝ երկրում իրանական հատուկ ծառայությունների անօրինական գործունեության մասին լուրերի հետ կապված: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Դանիայի ԱԳ նախարար Անդերս Սամուելսենը:
«Դա շատ ուժեղ և արտասովոր դիվանագիտական քայլ է»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է դանիացի նախարարը:
Դանիայի հետախուզության և անվտանգության ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ իրանական հատուկ ծառայությունն սպանություն էր նախապատրաստում Դանիայի տարածքում:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, հատուկ ծառայությունների անօրինական գործունեության հետ կապված Դանիայի ԱԳՆ էր կանչվել Իրանի դեսպանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



