Կրակահերթի տակ հայտնված հնդիկ լրագրողը հրաժեշտի խոսք է ուղղել իր մայրիկին, սակայն ողջ է մնացել (տեսանյութ)
INTERNATIONAL NEWSՀնդկական Doordarshan հեռուստաալիքի լրագրող Մոր Մուկուտ Շարման, հայտնվելով զինված խմբավորման գրոհայինների հարձակման կիզակետում, կարծել է, թե դրանք իր կյանքի վերջին րոպեներն են ու շտապել է հուզիչ հրաժեշտի տեսանյութ ձայնագրել՝ ուղղված իր մայրիկին:
Ինչպես գրում է korrespondent.net-ը, լրագրողն ի վերջո հրաշքով ողջ է մնացել, սակայն նրա տեսանյութը հուզել է հազարավոր մարդկանց:
Ձայնագրած տեսանյութում Շարման խոսել է իր մայրիկի հանդեպ տածած մեծ սիրո մասին ու փորձել հրաժեշտ տալ նրան: Ավելի ուշ հեռուստաալիքն այն հրապարակել է Twitter-ի իր էջում:
Հայտնի է, որ զինյալների բացած կրակից այդ օրը մահացել է նկարահանող խմբի օպերատորը, ինչպես նաև երկու ոստիկան:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



