Yerevan, 05.April.2026,
00
:
00
BREAKING


Հեռուստադիտողները փաստի առաջ են. «Շանթի» տարօրինակ որոշումը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստը» քաղաքացիներից մտահոգություններ է ստանում՝ կապված հոկտեմբերի 30–ին ստացած հաղորդագրության հետ: Ըստ այդ հաղորդագրության, «Ucom» ընկերության բաժանորդները տեղեկացվել են, որ նոյեմբերի 1–ից իրավատիրոջ պահանջով «Ucom» ընկերության հեռուստատեսային ցանցում կդադարեցվի բաց եթերի տարբերակով Հայաստանի հեռուստադիտողներին հասանելի «Շանթ» հեռուստաալիքի վերահեռարձակումը։ Ավելի պարզ ասած՝ Ucom–ից օգտվող հեռուստադիտողները «Շանթ» դիտելու հնարավորությունից կզրկվեն: 

Որոշման վերաբերյալ «Շանթ»–ն իր պարզաբանումն է ներկայացրել. ««Շանթ» հեռուստաընկերությունը և «Ռոստելեկոմ»–ը սկսում են ռազմավարական նոր համագործակցություն: Այս քայլի նպատակն է նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ նոր որակի ու մակարդակի հասցնել հեռուստածրագրերի արտադրությունն ու տարածումը՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն և որակ հեռուստադիտողների համար: «Շանթ»–ի արդեն առկա հատուկ ուղղվածությամբ ալիքների խմբին շատ մոտ ապագայում կավելանան յուրօրինակ ու պահանջված նոր ալիքներ, և առավել դիտարժան ու հասանելի կդառնա ստեղծած բովանդակությունը: Նոյեմբերի 1–ից «Շանթ»–ի բոլոր ալիքների փաթեթը կհեռարձակվի միայն «Ռոստելեկոմ»–ի ցանցում և «Արմթիվիս» հարթակով: «Շանթ»–ի համապետական ալիքը շարունակելու է բաց հեռարձակումը: Այս ամենը թելադրված է նաև ոլորտում արդեն առկա նախադեպերով և հավասարակշռման անհրաժեշտությամբ»:

Մեղմ ասած՝ տարօրինակ պարզաբանում է, եթե ավելին չասենք: Ըստ էության, «Շանթ» հեռուստաընկերությունը փաստացի դաշտի մոնոպոլիզացիայի ճանապարհով է գնում՝ մեկ այլ օպերատորի ծառայություններից օգտվողներին զրկելով օգտվել ստանդարտ փաթեթում ներառված ալիքներից մեկից:

Որոշման վերաբերյալ հայտարարություն է նաև տարածել «Ucom»–ը, որտեղ մասնավորապես նշվել է. «Մշտապես ջանալով հեռուստատեսային ծառայության նվազագույն սակագնային փաթեթներում ընդգրկել բոլոր հայկական և արտասահմանյան հանրային հեռուստաալիքները՝ Ucom ընկերությունն սկզբունքորեն նախընտրում է չխախտել գին-որակ–բովանդակություն համաչափությունը: Հաշվի առնելով վերոնշյալ պահանջը՝ Ucom ընկերությունն ստիպված է դադարեցնել «Շանթ» հեռուստաալիքի վերահեռարձակումն անորոշ ժամկետով։ Հավելենք, որ Ucom–ը պատրաստ է վերսկսել նշյալ ալիքի վերահեռարձակումը հայկական ալիքների շարքում իրավատիրոջ ցանկության դեպքում, ինչպես դա եղել է տարիներ շարունակ»:

Ի դեպ՝ «Փաստը» փորձել էր մի շարք հարցադրումների շուրջ պարզաբանումներ ստանալ հեռուստաընկերությունից, բայց «Շանթ»–ից նշեցին, որ իրենց «պարզաբանումը» սպառիչ են համարում: «Ucom»–ից էլ հայտնեցին, որ պատրաստակամ են նաև այլ հարցերի պատասխանել, եթե իրենց վերոնշյալ պարզաբանումից հետո հարցեր կմնան: Իրավիճակը միայն առերևույթ է դուրս ընկերությունների շահերի, անհամաձայնությունների համատեքստից: Ոլորտին քաջատեղյակ մասնագետները չեն բացառում նաև այդ հնարավորությունը, բայց մեր խնդիրն այս պարագայում քաղաքացին է, ում հեռուստաընկերությունը փաստի և անհարմար վիճակի առաջ է կանգնեցրել: Նրանք, փաստորեն, ստիպված կլինեն անջատել «Ucom»–ի սարքը, միացնել հեռարձակման թվային սարքը, որպեսզի հնարավորություն ունենան դիտել «Շանթի» հաղորդումները, որի համապետական ալիքը շարունակելու է բաց հեռարձակումը: Հետո կրկին կմիացնեն «Ucom»–ի սարքը: Կամ էլ ստիպված կլինեն հրաժարվել «Ucom» ընկերությունից, ինչը, որքան հասկանում ենք, «Շանթի» ցանկությունների դաշտում է, կամ ուղղակի կդադարեն «Շանթ» դիտել: Եվ այսպես շարունակ: Աբսուրդային իրավիճակ, որը ստեղծելուց առաջ հաստատ հեռուստադիտողի «առավելագույն հարմարավետության» մասին չեն մտածել: 

Կույր պետք է լինել չնկատելու նաև մարդկանց՝ մեկ այլ ընկերություն ուղղորդելու ենթատեքստը, բայց անգամ նման պարագայում կարելի էր նախ մտածել հեռուստադիտողի մասին: Ամեն դեպքում տուժողը քաղաքացին է, որին ոչ մի խելամիտ լուծում չի առաջարկվել: Միգուցե միանգամից ասվեր՝ չեք ուզում՝ մի դիտեք: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome