Փարիզի օդանավակայանում մարդատար ինքնաթիռներ են բախվել
INTERNATIONAL NEWSՓարիզի Ռուասի-Շառլ դե Գոլ միջազգային օդանավակայանում մարդատար երկու ինքնաթիռներ են բախվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Le Parisien ֆրանսիական թերթը:
Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ Air France ընկերության Airbus A330-200 ինքնաթիռը, որը պետք Է մեկներ Սեն Մարտեն կղզի, թռիչքավայրԷջքային գոտում բախվել Է Delta Air Lines ընկերության ամերիկյան հանրանավին: Ամերիկյան ինքնաթիռի թեւը դիպել Է ֆրանսիական Airbus-ի պոչամասին: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել , սակայն Air France-ի թռիչքը որոշվել Է չեղարկել եւ հանրանավը վերադարձնել կայանատեղի, որպեսզի այն տեխզննում անցնի: Տեղի ունեցածով զբաղվում Է Ֆրանսիայի քաղաքացիական ավիացիայի անվտանգության հետաքննության եւ վերլուծյության բյուրոն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



