Իբրահիմովիչը 3 մրցանակի է հավակնում MLS-ում
SPORT«Լոս Անջելես Գելաքսին» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ու «Դի Սի Յունայթեդի» անգլիացի ռմբարկու հարձակվող Ուեյն Ռունին ընdգրկվել են MLS-ի այս մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացողի թեկնածուների ցուցակում, հայտնում է MLS-ի կայքը:
Նրանց հետ մրցանակի համար կպայքարեն նաեւ «Լոս Անջելեսի» մեքսիկացի հարձակվող Կարլոս Վելան եւ «Ատլանտա Յունայթեդի» խաղացողներ Միգել Ալմիրսոնն ու Ժոզեֆ Մարտինեսը:
Իբրահիմովիչը, Ռունին ու Կարլոս Վելան կպայքարեն նաեւ «Լիգայի լավագույն նորեկ» մրցանակի համար: 37-ամյա Իբրահիմովիչն ընգրկվել է նաեւ «Տարվա վերադարձ» անվանակարգի թեկնածուների թվում:
Հիշեցնենք, որ MLS-ի կանոնավոր առաջնությունում Շվեդիայի հավաքականի նախկին ավագը 22 գոլով դարձել էր երկրորդ լավագույն ռմբարկու եւ 9 գոլ զիջել «Ատլանտայի» վենեսուելացի հարձակվող Ժոզեֆ Մարտինեսին, որը ռմբարկուական ռեկորդ սահմանեց MLS-ում: Նախկինում ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել 31 գոլ խփել MLS-ի մեկ մրցաշրջանում:
«Լոս Անջելես Գելաքսին» չէր նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր: