Yerevan, 07.July.2026,
00
:
00
BREAKING


Թեհրանում մեկնարկել է Իրան-Հայաստան գործարար համաժողովը

INTERNATIONAL NEWS

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նոյեմբերի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն (ԻԻՀ): Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արամ Արսենյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների, Հայաստանի զարգացման հիմնադրամի, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի,  Հայաստա նի արտահանման ապահովագրական գործակալության ներկայացուցիչներ: 

Այցի շրջանակում նախատեսվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի հանդիպումներն ԻԻՀ պետական պաշտոնյաների հետ: Մասնավորապես, Կարեն Ճշմարիտյանը կհանդիպի ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Ռեզա Նեմաթ Զադեի, ԻԻՀ էկոնոմիկայի (տնտեսական հարաբերությունների) և ֆինանսների նախարար Ալի Թայեբնիայի, ԻԻՀ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վայեզիի, ԻԻՀ առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Մոհսեն Ջալալփուրի հետ: 

Իրանցի պաշտոնյաների հետ կքննարկվեն երկու երկրների տնտեսական զարգացման հեռանկարները, Հայաստանի` ԵԱՏՄ անդամակցության և ԵՄ հետ փոխգործակցության ակտիվացման համատեքստում համագործակցության նոր հնարավորությունները, տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն բնագավառում փոխադարձ հետաքրքրությունները, ինչպես նաև տարբեր ոլորտների ընկերությունների համատեղ ծրագրերի իրականացման աջակցությանը, ԻԻՀ հայկական ապրանքների արտահանման հնարավորություններին առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նոյեմբերի 9-ին` օրվա երկրորդ կեսին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի ղեկավարած պատվիրակությունը, ինչպես նաև 65 հայ գործարարներ Թեհրանում կմասնակցեն Իրան-Հայաստան գործարար համաժողովին: Համաժողովին բացման խոսքով հանդես կգան ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Ռեզա Նեմաթ Զադեն և ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Գործարար համաժողովի ընթացքում տեղի կունենա «Տարածաշրջանային հնարավորությունների խաչմերուկում համագործակցությունների միավորում» թեմայով քննարկում, կներկայացվեն «Իրանի գործարար միջավայրը» և «Հայաստանի գործարար միջավայրը» խորագրով շնորհանդեսներ, ինչպես նաև «Առևտրի և ներդրումների ոլորտային հնարավորությունները» խորագով  Էներգետիկայի, Ֆինանսաբանկային համակարգի, տրանսպորտի և լոգիստիկայի վերաբերյալ ոլորտային շնորհանդեսներ:

Գործարար համաժողովի շրջանակում Հայաստանի Արտահանման Ապահովագրական Գործակալությունը (Export Insurance Agency of Armenia ICJSC) և Իրանի Արտահանման Երաշխավորության Հիմնադրամը (Export Guarantee Fund of Iran) կստորագրեն ՀՀ և ԻԻՀ միջև առևտրի և ներդրումների խթանմանն ուղղված համագործակցության Փոխըմբռնման հուշագիր:

Նախատեսված են նաև Հայաստանի և Իրանի գործարարների անհատական հանդիպումներ:

From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains