Դոնալդ Թրամփը հաստատել է նոր պատժամիջոցներն՝ ընդդեմ Վենեսուելայի
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ամերիկացի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Վենեսուելայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, առկա տվյալների համաձայն՝ նոր պատժամիջոցները կանդրադառնան լատինամերիկյան երկրից պահուստային ոսկու արտահանմանը: Ենթադրվում է, որ տվյալ պատժամիջոցները կպաշտպանեն ամերիկացի ձեռնարկատերերին և ընկերություններին Վենեսուելայի ոսկու պաշարներով «կոռուպցիոն և խարդախ» գործարքներից:
Բոլթոնը հավելել է, որ Միացյալ Նահանգները կարգելեն գործարքներն ավելի քան 20 կուբայական ընկերության հետ՝ կապված զինվորական հատուկ ծառայությունների հետ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



