Վթար Լոռիում. բախումից հետո «Օպել»-ի գազաբալոնը շպրտվել է, պոկվել է անիվը. Վարորդին հասցրել են հիվանդանոց
SOCIETYԼոռու մարզում, այսօր՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։15-ի սահմաններում Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի Ախթալա համայնքի վարչական տարածքում բախվել են 22-ամյա Արա Վ.-ի վարած Opel մակնիշի 35 DZ 322 համարանիշի եւ 54-ամյա Սերգեյ Ե.-ի վարած Volvo մակնիշի 34 ND 332 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից էլ նրան տեղափոխել են Երեւան։
Հարվածի արդյունքում Opel-ի գազաբալոնը շպրտվել է ավտոմեքենայից դուրս, ինչպես նաեւ պոկվել է անիվը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Opel-ի վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավորումը եւ բախվել բեռնատար Volvo-ին։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



