Եգիպտոսում քրիստոնյաների տեղափոխող ավտոբուսի վրա հարձակման հետևանքով 10 մարդ է զոհվել
SOCIETYԵգիպտոսում անհայտ անձինք հարձակում են գործել քրիստոնյա համայնքի ներկայացուցիչների տեղափոխող ավտոբուսի վրա: Հարձակման հետևանքով, ըստ նախնական տվյալների՝ մահացել է 10 մարդ, մարմնական վնասվածքներ են ստացել 13-ը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով դեպքի վայրում ունեցած իր աղբյուրին:
Ավելի վաղ Al Arabia-ն հայտնել էր 7 զոհի մասին:
Հայտնի է, որ ավտոբուսն ուղևորվելիս է եղել Սուրբ Սամուելի տաճար: Նրանց հետ միասին տաճար ուղևորվել են ևս 2 ավտոբուս, որոնք, սակայն, անվնաս են մնացել:
Այլ մանրամասներ առայժմ չեն փոխանցվում:
Սա այս տարածքում քրիստոնյաների դեմ զանգվածային հարձակման առաջին դեպքը չէ: Անցյալ տարի Սուրբ Սամուելի տաճար ուղևորվող քրիստոնյաների ավտոբուսը, որում կար 40 երեխա, կրկին հայտնվել էր ահաբեկիչների թիրախում: Այն ժամանակ միջադեպի հետևանքով մահացել էր 28 մարդ, վիրավորվել էին 20-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



