Սիսիանում փլուզման հետևանքով քաղաքացին մնացել է երկաթբետոնե կառուցատարրի տակ
SOCIETYՆոյեմբերի 2-ին, ժամը 18:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Գերպե թաղամասի ալրաղացի մոտակայքում մարդ է մնացել երկաթբետոնե կառուցատարրի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աբովյան փողոցի թիվ 4 տանը հարակից խորդանոցում աշխատանքներ իրականացնելիս տանիքի փայտե կառուցատարրը և ազբոշիֆրեի ծածկը փլուզվել են (մոտ 15 քմ): Պատահարի հետևանքով Ա. Բ.-ն (ծնված 1993 թ.) ստացել է թեթև մարմնական վնասվածքներ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ա. Բ.-ն հոսպիտալացվել է Աղիտուի հոսպիտալ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



