Երևանում վթարից հետո ավտոմեքենան մխրճվել է խանութի մեջ (տեսանյութ). Shamshyan.com
SOCIETYՆոյեմբերի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի թիվ 50 հասցեի դիմաց բախվել են Զովունի գյուղի բնակիչ՝ 28-ամյա Խաչիկ Թեքելյանի վարած Opel մակնիշի 34 PR 689 համարանիշի և Քանաքեռ 12 փողոցի բնակիչ՝ 26-ամյա Արթուր Մանուկյանի վարած Opel մակնիշի 35 NG 486 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com–ը, բախման հետևանքով վարորդ Ա. Մանուկյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևկելի գոտի և մխրճվել խանութի մեջ։ Վթարի հետևանքով Խ. Թեքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



