Մեսիին կասկածում են փողերի լվացման մեջ
SPORT«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին ու նրա հորը Արգենտինայում կասկածում են փողերի լվացման մեջ, հաղորդում է Todo Noticias-ը:
Ֆուտբոլիստի եւ նրա հոր դեմ մեղադրանքը ներկայացրել է տնտեսական հարցերով դատախազ Պաբլո Տուրանոն, որը ստուգում է Մեսիի բարեգործական հիմնադրամի գործունեությունը: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ հիմնադրամի միջոցով գումարներ են փոխանցվել օֆշորային հաշիվներ եւ չեն հայտարարագրվել: Հնարավոր է, որ քրեական գործ հարուցվի ֆուտբոլիստի եւ նրա հոր դեմ:
Հիշեցնենք, որ Իսպանիայում Մեսին մեղավոր էր ճանաչվել հարկեր չվճարելու համար: Նա 250 հազար եվրո տուգանք էր վճարել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



