Դատարանը մերժել է Արա Մինասյանին կալանավորելու միջնորդությունը. փաստաբան
POLITICSԵրևանի առաջին ատյանի դատարանը մերժել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Արա Մինասյանի փաստաբան Տիգրան Ղազարյանը:
Փաստաբանը տեղեկացրեց, որ քննիչի միջնորդությունը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Նա հիշեցրեց, որ դատական նիստը երեկ էր նշանակված, սակայն հետաձգվել էր պատշաճ ծանուցում չլինելու պատճառով։
«Այսօր ժամը 10։00-ից գործի քննությունը սկսվել է, ժամը 16։00-ին հրապարակվել է դատական ակտը», - ասաց նա՝ հավելելով, որ դատական ակտը կստանան վաղը:
«Մենք ներկայացրել ենք բոլոր դիտարկումները, մասնավորապես, որ առաջադրված մեղադրանքը ամբողջությամբ անհիմն է, չի բխել գործի փաստական տվյալներից, չի բխել իրականությունից, բացակայել են կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերը», - ասաց Ղազարյանը։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված առերևույթ չարաշահումների հիմքով բուժկենտրոնի նախկին ղեկավարին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Ա.Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



