Մոսկվայում ջազ երաժիշտ է մահացել՝ ընկնելով 17-րդ հարկից
INTERNATIONAL NEWSՄոսկվայում մահացել է ջազային բաս-կիթառահար Ռոման Գրինևն՝ ընկնելով շենքի 17-րդ հարկից: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ երաժշտի հարազատները կասկածում են, որ կատարվածի պատճառը հիվանդությունն է, որը նման է լուսնոտության:
«Ռոման այն երաժիշտներից մեկն էր, որոնց հետ ես հաճախակի աշխատել եմ, ամեն ինչ շատ տարօրինակ է: Նա տանը մենակ էր: Հարազատները կարծում են, որ խնդիրը հիվանդության մեջ է. նա գլխի լուրջ վնասվածք ուներ: Նրան զննած բժիշկը հասկացել էր, որ նրա մոտ հիշողության կարճատև կորուստներ են լինում, լուսնոտության պես մի բան», - ասել է պրոդյուսեր Վիկտոր Ռադզիևսկին:
Նրա խոսքով՝ մահացած երաժիշտը փոքր տղա ուներ:
Գրինևը հայտնի էր որպես FusionPort խմբի համահիմնադիր:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



