Ջոկովիչ. Խաչանովն արժանի էր այս չեմպիոնությանը
SPORTՍերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, ով նոյեմբերի 5-ին կգլխավորի ATP-ի վարկանիշային աղյուսակը, խոսել է Փարիզի «Մասթերսի» եզրափակչում պարտության մասին:
Ջոկովիչը 5:7, 4:6 հաշվով պարտվել է Կարեն Խաչանովին, ով առաջին անգամ է հաղթող դարձել «Մասթերս» շարքի մրցաշարում.
«Կարևոր է ասել, որ Խաչանովը հիանալի է խաղացել ամբողջ շաբաթվա ընթացքում:
Նա ամբողջովին արժանի էր այս հաղթանակին: Գովեստի խոսքեր ու ծափահարություններ նրա հասցեին: Խաչանովը երիտասարդ մարզիկ է, ով անընդհատ բարելավում է իր կարողությունները: Նա արդեն թոփ մակարդակի թենիսիստ է ու այսօր ցույց տվեց, թե ինչու պետք է ապագայում խոսենք նրա մասին»,- Ջոկովիչի խոսքերը մեջբերում է ATP-ի մամուլի ծառայությունը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



