Հանդիպումը համառ ու սթրեսային ստացվեց
SPORTՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի կարծիքով, «Բորուսիա»-«Շալկե» հանդիպումը լարված էր երկու թիմերի համար էլ:
«Հանդիպումը համառ ու սթրեսային ստացվեց: Երկրպագուների համար այն հետաքրքիր էր: Իսկ մենք կարող էինք հանդիպումն ավարտել 4:1 կամ 5:1 հաշվով, սակայն բաց թողեցինք հիմար գոլ: Մենք խաղն ավարտեցինք հաղթանակով, ինչի համար շատ երջանիկ ենք»,- Մխիթարյանի խոսքը մեջ է բերում «Բորուսիա»-ի կայքը:
Բունդեսլիգայի 12-րդ տուրում տեղի ունեցավ «ռուրյան» դերբին: Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 3-2 հաշվով պարտության մատնեց «Շալկե 04»-ին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



