Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզական Հանրապետության դեսպանը
POLITICSՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզական Հանրապետության նորանշանակ դեսպան Բոլոտ Օթունբաևը (նստավայրը՝ Մոսկվա):
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից, նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ վստահություն հայտնելով, որ նա իր ավանդը կբերի հայ-ղրղզական հարաբերությունների զարգացման գործում։ Նախագահը նշել է, որ քաղաքական երկխոսության ակտիվացումը, առևտրատնտեսական և հումանիտար կապերի խորացումը բխում են երկու բարեկամ ժողովուրդների շահերից:
Ղրղզական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օթունբաևն իր հերթին վստահեցրել է, որ հնարավոր ամեն ջանք կներդնի՝ երկկողմ և բազմակողմ համագործակցության հետագա զարգացման ու ընդլայնման համար։
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



