Պարտավոր եմ եւ երաշխավորում եմ՝ ընտրություններին ընտրակաշառք չի լինելու. Վալերի Օսիպյան
SOCIETYԵս պարտավոր եմ եւ երաշխավորում եմ, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք չի լինելու: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Ես պարտավոր եմ եւ երաշխավորում եմ, որ չի լինելու ընտրակաշառք։ Խստագույնս պատժվելու են՝ անկախ կուսակցական պատկանելիությունից ու նրանց ով լինելուց: Եթե պայմանական ընդունենք, որ առաջիկա կիրակի լինելու են ընտրություններ, մենք արդեն իսկ պատրաստ ենք, լիարժեք տիրապետում ենք իրավիճակին: Օրենքի առջեւ բոլորը հավասար են ու մենք կապահովենք, որ բոլորի հավասարությունը լինի», - ընդգծեց Օսիպյանը:
Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



