Yerevan, 26.October.2026,
00
:
00
BREAKING

ՀՀ-ը կարող է լինել այն հարթակը, որտեղ միգուցե ձևավորվի ԱՄՆ-Իրան երկխոսությունը․ փորձագետ

POLITICS

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանի կարծիքով՝ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների սահմանումը, իր բացասական տնտեսական և քաղաքական հետևանքներից զատ, Հայաստանի համար կարող է դիտվել նաև որպես հնարավորություն, այսպես ասած, «խաղալու» ԱՄՆ-Իրան դիմակայության դաշտում: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց նաև, որ Հայաստանն անգամ կարող է լինել այն հարթակը, որտեղ միգուցե ձևավորվի ԱՄՆ-Իրան երկխոսությունը:

- Պարո’ն Վերանյան, Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները, ձեր նկատառմամբ, ռեսուրս են կարող են դառնալ Հայաստանի համար ավելի զարգացելու Իրանի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունները: Ի՞նչ եք կարծում՝ այդ դեպքում Հայաստանը խնդիր չի ունենա՞ Միացյալ Նահանգների հետ, կարծու՞մ եք, Թրամփն էլ, կհետևի իր նախորդների քաղաքականությանը, ըմբռնումով կմոտենա Հայաստանին:

-Կարծում եմ, որ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների սահմանումը, իր բացասական տնտեսական և քաղաքական հետևանքներից զատ, Հայաստանի համար կարող է դիտվել նաև որպես հնարավորություն, այսպես ասած, «խաղալու» ԱՄՆ-Իրան դիմակայության դաշտում:

Հարցն ունի երկու կողմ` Հայաստանը ստեղծված իրավիճակում ունի քաղաքական ռեսուրսներ ոչ միայն հայ-իրանական հարաբերությունները զարգացնելու, դրանք առավել բարձր քաղաքական ձևաչափի բերելու, Իրանից հնարավոր քաղաքական դիվիդենտներ ստանալու առումով, այլև կարող է զուգահեռաբար բարձրացնել հայ-ամերիկյան համագործակցության արդյունավետությունը` քաղաքական ռեսուրսներ ստեղծելով Հայաստանում ամերիկյան տնտեսական ներդրումների, ֆինանսական հոսքերի ապահովման համար:

 
 
Ասել է թե, Հայաստանը հնարավորության դեպքում կարող է օգտվել երկու հակամարտող կողմից էլ: Հայկական կողմին չի բավարարում հայ-իրանական քաղաքական հարաբերությունների ներկայիս մակարդակը, կան մեծ հնարավորություններ դրանք զարգացնելու: Մյուս կողմից, Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների կիրառման համատեքստում ստեղծված իրավիճակում որպես «փոխհատուցում» , Հայաստանը կարող է երկխոսել Վաշինգտոնի հետ երկրում ամերիկյան տնտեսական ակտիվությունը աշխուժացնելու ու շահագրգռելու հարցերի շուրջ:  Կարծում եմ` ձեր նշած հարցի առումով դժվար թե լինեն խնդիրներ հայ-ամերիկյան հարաբերություններում: Ավելին, ինչու ոչ, Հայաստանը կարող է լինել այն հարթակը, որտեղ միգուցե ձևավորվի ԱՄՆ-Իրան երկխոսությունը:

-Դուք կարծում եք՝ հայկական կողմն ունի քաղաքական ռեսուրսներ Իրանից ակնկալելու, Իրանին «դրդելու» ձևավորել երկկողմ համագործակցության անհամեմատ բարձր ձևաչափ: Ի՞նչ համագործակցության մասին եք ակնարկում: Տնտեսական համագործակցությունը հատկապես ո՞ր ոլորտներում եք տեսնում:

-Այո՛, միանշանակ: Կարծում եմ՝ հայկական կողմն ունի քաղաքական հնարավորություններ Իրանին «դրդելու» ձևավորել երկկողմ համագործակցության անհամեմատ ավելի բարձր ձևաչափ` առաջին հերթին քաղաքական առումով: Եթե շարժվենք հարցի քաղաքական կողմի կարգավորման ճանապարհով, կբացվեն նաև հնարավորություններ տնտեսական ոլորտում` մասնավորապես էներգետիկ-տրանսպորտային ուղղությամբ:

- Երկու երկրների քաղաքական հարաբերությունների զարգացումը ո՞ր հարցերում կարող է երևալ:

- Հայկական կողմը շահագրգռված է, որպեսզի թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Իրանը հնարավորինս շուտ և առանց ֆորս-մաժորային իրավիճակների դուրս գան ստեղծված քաղաքական ճգնաժամից: Այս տեսանկյունից, իսկապես, Հայաստանը լավ հարթակ է կողմերի միջև վստահության մթնոլորտի վերականգնման ու երկխոսության ձևավորման համար: Ավելին, թե՛ Վաշինգտոնում, թե՛ Թեհրանում ներկայում նույնպես երկխոսության հնարավորությունը սպառված չեն դիտարկում: Միշտ էլ հնարավոր է գալ համաձայնության:

- Պարո՛ն Վերանյան, դեռևս մինչ միջուկային համաձայնությունը, Հայաստանը և Իրանը ունեին տնտեսական համագործակցության նախագծերի օրինակներ, որոնք մինչ հիմա դեռ ավարտին չեն հասել: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ էր դրա պատճառը, ինչպե՞ս ավարտին հասցնել դրանք:

- Ձեր հարցի հետ կապված մոտեցումս հետևյալն է ` իրանական կողմը անհրաժեշտ քաղաքական կամք չի ցուցաբերում որակապես նոր փուլի ու մակարդակի բարձրացնելու երկկողմ հարաբերությունները, բավարարվում են եղածով, քանի որ վերջին տասնամյակում հատկապես, հայկական կողմից նույնպես չի եղել բավարար ազդակ այդ երկխոսության արդյունավետությունը մեծացնելու հարցում:

Կարծում եմ՝ անհրաժեշտ է եղած քաղաքական ռեսուրսները օգտագործել Իրանից ստանալու քաղաքական և այլ դիվիդենտներ, իսկ դրանց հնարավորությունը, մեկ անգամ չեմ նշել,  որ կա: Այդ ուղղությամբ է շարժվում հարևան Ադրբեջանը` օգտվելով՝  թե՛ Իրանից, թե՛ Միացյալ Նահանգներից, թե՛ Թուրքիայից:

-Ի՞նչ եք կարծում՝ կարո՞ղ է  Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների նոր փուլը հնարավորություն լինել ՀՀ-ի համար՝ մանևրելու ԱՄՆ-Իրան դիմակայության դաշտում և ստանալու հնարավոր դիվիդենտներ թե՛ մեկից, թե՛ մյուսից` քաղաքական, ֆինանսատնտեսական աջակցության տեսքով: Ինչպե՞ս եք դա պատկերացնում: Ամերիկյան կողմն ունի՞ շահագրգռվածություն` ՀՀ-ին այս համատեքստում աջակցություն տրամադրելու:

-Ես գտնում եմ, որ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների կիրառման տրամաբանությամբ ստեղծված իրավիճակում Հայաստանը կարող է մանևրել ԱՄՆ-Իրան դիմակայության դաշտում` օգտվելով թե՛ Վաշինգտոնից, թե՛ Թեհրանից: Կարծում եմ, որ Բոլթոնի այցելությունը Հայաստան այդ հնարավորությունը տալիս է հայկական կողմի համար: Վաշինգտոնից եղել են հստակ մեսիջներ, որոնք հնարավորության դեպքում անհրաժեշտ է օգտագործել:  Ի վերջո, ցանկացած երկխոսություն ենթադրում է փոխշահավետություն, շահերի համընկման դաշտի առկայություն: Եթե կողմերից մեկը շահագրգռված է տվյալ հարցում, մյուս կողմը կարող է քննարկել նաև այլ հարց, որը բխում է իր շահերից:

Այս առումով, իհարկե, Վաշինգտոնում կա հստակ շահագրգռվածություն քննարկելու ստեղծված իրավիճակը, և դրանից դուրս գալու ուղիներն ու ռեսուրսները Հայաստանի հետ: Ես դիտարկում եմ սա լավ հնարավորություն խորացնելու Վաշինգտոնի հետ երկկողմ ու տարածաշրջանային համագործակցությունը ի շահ երկու երկրների` հիշատակելով ևս մեկ անգամ, որ հայկական կողմը փորձում է լինել երկխոսության հարթակ և ոչ թե դիմակայության:

 

 

 

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'