Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Պատրաստակամ ենք ապացուցել, որ չի կարելի դնել ու սևացնել հսկայական աշխատանքը, որը կատարվել է ՀՀԿ–ի կողմից. Ա. Գեղամյանը՝ ընտրություններին մասնակցելու մասին

POLITICS

Առավել քան պատրաստակամ ենք հենց ՀՀԿ-ի հետ միասին մեր հանրությանը ապացուցել, որ չի կարելի հսկայական աշխատանքը, որը կատարվել է ՀՀԿ-ի, հատկապես՝ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, դնել ու սևացնել՝ անունը դնելով «հեղափոխություն»:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը` պատասխանելով հարցին, թե պատրաստվում է արդյոք առաջադրվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Ես 2008 թվականից իմ գլխավորած կուսակցության հետ համատեղ դաշնակցային կապերի մեջ եմ ՀՀԿ-ի հետ, սերտորեն համագործակցում ենք, և երկու անգամ անընդմեջ ես պատգամավոր եմ դարձել շնորհիվ այն բանի, որ ես անդամագրված եմ եղել ՀՀԿ-ի միասնական ընտրացուցակին: Կարծում եմ, որ շատ ազնվորեն աշխատել եմ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե ցուցակի որ հորիզոնականում է իրեն տեսնում, Արտաշես Գեղամյանը պատասխանեց. «Տեսնում եմ ինձ այն հորիզոնականում, որում տեսնում է ինձ Սերժ Սարգսյանը՝ իմանալով մի պարզ բան, որ հատկապես ընդդիմադիր քաղաքական միջավայրն ինձ շատ ավելի հոգեհարազատ է, քան իշխանականը, դա արդեն բնավորության գիծ է, չհաշված, որ նաև կենսագրական է»:

Արտաշես Գեղամյանն ասաց, որ բացարձակ ոչ մի խնդիր չի տեսնում նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու հետ կապված, որոշողը ՀՀԿ-ն է լինելու. պատգամավորը հավելեց, որ իր սրտով կլինի Երևանի Դավթաշեն համայնքը:

Արտաշես Գեղամյանն ասաց, որ շատ քիչ ժամանակ կանցնի, և ՀՀԿ պատմական  դրական դերակատարումն ակնհայտ կդառնա:

«Այս փոթորկահույզ աշխարհում ՀՀԿ-ի նախագահի շնորհքն էր, որ ՀՀ-ը, դառնալով ԵԱՏՄ անդամ, ՀԱՊԿ անդամ, կարողացավ Եվրամիության հետ կնքել ասոցացման տիպի համաձայնագիր, և մենք ունեցանք ժամանակակից պատմության մեջ եզակի դեպք, երբ իրար պայմանական ասած հակադիր ճամբարներում՝ ԵԱՏՄ–ում և ԵՄ-ում, նման համագործակցություն եղավ»,- ասաց նա և նշեց, որ այս նվաճումը մոռացվել է:

 
 



«Մոռանում են նաև, որ Սերժ Սարգսյանն իր ելույթներում ասել է, որ ՀՀ ապագան ներառական էկոնոմիկայի հիման վրա է, այսինքն՝ ուրվագծվել էր այն զարգացումը, որը թույլ չտվեց ի կատար ածել ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այն ուժերը, որոնք կանգնած էին համապատասխան հիշատակած միավորի հետևում: Սա պետք է հասցնել ընտրողին»,- ասաց նա և նշեց, որ նկատի ունի այն պետությունները, որոնք 86-ից ավելի ՀԿ-ներ էին ֆինանսավորում, և «երբ օվկիանոսից անդին հրահանգը ստացան, կանգնեցին հրապարակում»:

Նա նշեց, որ այս ամենի մասին պատրաստ է անկաշկանդ ասել, քանի որ իրեն չեն կարող կոռուպցիայի, խարդավանքի մեջ մեղադրել: «Մի բան կարող եմ 100 տոկոսով ասել, որ այն վերլուծական քննադատական խոսքը, որ կարող եմ ես ասել և պաշտպանված լինել իմ կենսագրությամբ, ոչ մի խարդավանք, անազնիվ բան դեմս չեն կարող դնել, դրա համար լեզուս երկար է լինելու, ուղեղային հնարավորություններս էլ սակավ չեն»,- ասաց նա:

Ի դեպ, պատգամավորն ասաց, որ «զզվում է» այն տեսակից, ովքեր դուրս են գալիս և ցեխ շպրտում, և գտնում է, որ դա վտանգավոր տեսակ է: «Աստված մի արասցե, եթե թուրքն ու ազերին հանկարծ մի բան սկսեն, չլինի՞ քաղաքական ուժ, որի ղեկավարը Արցախի հերոս է և սկզբից մինչև վերջ այդ ամենի անատոմիան գիտի»,- ասաց նա:

 

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank